Խաչատուր Ավետիսյան

հայ կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատուր Մեխակի Ավետիսյան (ապրիլի 18, 1926(1926-04-18)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1996[2][3][4], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985)[5]։

Խաչատուր Ավետիսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 18, 1926(1926-04-18)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր Հայաստան
Մահացել է1996[2][3][4]
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունքանոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներքանոն
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի պարի պետական անսամբլ[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1960)[1]
Պարգևներ

Դիրիժոր Միքայել Ավետիսյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1949 թվականին բնակություն է հաստատել Երևանում ավելի լավ կրթություն ստանալու համար։ Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Սովորել է Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Այստեղ նա եղել է Էդուարդ Միրզոյանի ղեկավարության տակ։ 1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ քանոնի համար ստեղծագործությունները։

1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։

Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները։

Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար, ինչպես՝ «Խաթաբալա»-ում[6]։

Ստեղծագործություններ խմբագրել

Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են ՝
«Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ»[7], «Բալենի», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», Կոնցերտ հմր. 2 քանոնի համար, Կոնցերտ շվիի համար և այլն։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1985
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1965
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1961
  • Երաժշտական համաշխարհային փառատոն, առաջին մրցանակ, Մոսկվա, 1957
  • Երաժշտական համաշխարհային փառատոն, առաջին մրցանակ, Բեռլին, 1951

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  5. «Խաչատուր Ավետիսյանի կենսագրությունը AV Production». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  6. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 131.
  7. «Makhmur Aghjik - Մախմուր Աղջիկ by Khachatur Avetisyan». khachaturavetisyan.com. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Ավետիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 612