Խայս Բլոմ
Խայսբրեխտ Թայմեն Մաթիաս "Խայս" Բլոմ (հոլ.՝ Gijsbrecht Thijmen Matthias (Gijs) Blom, հունվարի 2, 1997, Ամստերդամ, Նիդերլանդներ[1], առավել հայտնի է որպես Խայս Բլոմ), հոլանդացի դերասան։ Առավել հայտնի է 2014 թվականին «Տղաներ» դրամատիկ ֆիլմում խաղացած Զայգելի դերով[2]։
Խայս Բլոմ հոլ.՝ Gijs Blom | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[1] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | մայր՝ Մարլուս վան դեն Հյուվել |
Գործունեություն խմբագրել
2007-2009 թվականներին նկարահանվել է Ciske de Rat մյուզիքլում։ 2011 թվականին Խայս Բլումը ստացել է իր առաջին կինոդերը Մարիա Պեետերսի «Որդի» լիամետրաժ ֆիլմում։ 2012 թվականին խաղացել է դերեր "Urfeld" և "Eine Frau verschwindet" ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել նիդերլանդական «Jongens» (թարգմ․՝ «Տղաներ») ֆիլմում, որտեղ մարմնավորել է Զիգերին, և որի շնորհիվ էլ իր երկրում հայտնիություն է ձեռք բերել։ 2014 թվականին ընկերների և ընտանիքի հետ նկարահանել է «Արկած» կարճամետրաժ ֆիլմը[3], որտեղ խաղացել է Թայմենի դերը․ Խայսը այս անունը հետագայում սկսել է օգտագործել որպես միջին անուն։
Այլ նշանավոր գործերի մեջ են մտնում «Kankerlijers» ֆիլմից Օլիվիերի և «Նենա» ֆիլմից Կառլոյի դերերը, որի հեղինակը Սասկիա Դիսինգն է։ 2014 թվականին Խայս Բլոմը խաղացել է «Analgesics» ֆիլմում, որը հիմնված էր Քերի Սլիի գրքի հիման վրա։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2006 | Սուրբ ծնունդը Լինուսի հետ | Լինուս |
2011 | Որդի | Վիմ |
2014 | Տղաներ | Զայգել |
2014 | Kankerlijers | Օլիվիեր |
2014 | Արկած | Թայմեն |
2014 | Նենա | Կառլո |
2014 | Ցավազրկող | Քասպեր |
2015 | 4Ջիմ | Ջիմ |
2016 | Գեղեցիկ կինը | Խիել վան Ռայն |
2016 | Ընտանիք | Անգելո Էսպոսիտո |
2014 | Մետաքսի ճանապարհ | Ռայմոնդ |
2014 | Տղամարդ փորձողը | Նոահ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Acteren gaf het jongetje Gijs Blom een gevoel van volwassenheid». de Volkskrant (dutch). 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Acteur Gijs Blom (17) over zijn eerste korte film en internethit Escapade». NRC Handelsblad (dutch). 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ խմբագրել
- Խայս Բլոմ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայս Բլոմ» հոդվածին։ |