Խայմե Լորենտե

իսպանացի դերասան

Խայմե Լորենտե Լոպես (իսպ.՝ Jaime Lorente López, դեկտեմբերի 12, 1991(1991-12-12), Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա, առավել հայտնի է որպես Խայմե Լորենտե), իսպանացի դերասան[1]։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Ռիկարդո «Դենվեր» Ռամոսի դերով և Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում Ֆերնանդո «Նանո» Գարսիա Դոմինգուեսի դերով։

Խայմե Լորենտե
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 12, 1991(1991-12-12) (32 տարեկան)
Ծննդավայր՝Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գրող, մոդել, թատրոնի դերասան և ռեփեր
IMDb։ID 7931969

Վաղ կյանք խմբագրել

Լորենտեն ծնվել և մեծացել է Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Մուրսիա քաղաքում։ Ունի ավագ քույր՝ Ջուլիան։ Բարձրագույն դրամատիկական արվեստի դպրոցում սովորել է դերասանական վարպետություն։

Անձնական կյանք խմբագրել

2018 թվականից հանդիպում է Մարիա Փեդրազայի հետ[2][3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2016 Historias románticas (un poco) cabronas Դեյվիդ
2018 Բոլորը գիտեն Լուիս
2018 Օրենքի ստվեր Լեոն
2018 Մահճակալի ծածկոց Ֆրան Կարճամետրաժ ֆիլմ
2019 ¿A quién te llevarías a una isla desierta? Մարկոս

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2016 El secreto de Puente Viejo Էլիաս Մատո 27 սերիա
2017-ներկա Թղթե տունը Ռիկարդո «Դենվեր» Ռամոս Գլխավոր
2018-2020 Էլիտա Ֆերնանդո Նանո Գարսիա Դոմինգուես Գլխավոր (1-ին և 2-րդ եթերաշրջաններ)
Հյուր (3-րդ եթերաշրջան, ձայն), 14 սերիա
2020 El Cid Ռոդրիգո Դիաս դե Վիվար «Էլ Սիդ» Գլխավոր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծան.
2018 Իսպանացի դերասանների միության մրցանակ Հեռուստատեսություն։ Արական սեռի երկրորդական դերի կատարում Թղթե տունը Առաջադրված [4]
2019 Իսպանացի դերասանների միության մրցանակ Հեռուստատեսություն։ Արական սեռի աջակցության դերի կատարում Առաջադրված [5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «María Pedraza y su divertido almuerzo con Jaime Lorente». El Comercio. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  2. «María Pedraza y Jaime Lorente, protagonistas de Élite, son pareja en la vida real». ELMUNDO (իսպաներեն). 2018 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  3. Perú, Redacción El Comercio (2018 թ․ հոկտեմբերի 25). «"Élite": María Pedraza y Jaime Lorente son pareja en la vida real». El Comercio Perú (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  4. «Spanish Actors Union (2018)». IMDb. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  5. «Spanish Actors Union (2019)». IMDb. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Լորենտե» հոդվածին։