Խամխամա, հայտնի է նաև որպես Խըմ-խըմա, հայկական ծիսական, ավանդական պար որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։ Պարը ծագում է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգից և ներկայիս կարգավիճակով վերականգնվել է ամերիկահայ պարի գիտակ Թոմ Բոզիկյան-Շեկոյանի կողմից[1]։

Խամխամա պարի ցուցադրություն Զվարթնոցի տաճարի հարևանությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի կատարմամբ։

Ըստ վերջինիս՝ «խամխամա» կամ «խըմ-խմա» պարը պարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում հաստատված հայ (Արևմտյան Հայաստանից՝ Վանից) գաղթականները[1]։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ներկայումս, պարի անվան ստուգաբանությունը հստակեցված չէ։ Կա կարծիք, որը առաջ է քաշել Թոմ Բոզիկյան-Շեկոյանը, թե «խըմ-խմա» պարը գինովցած տղայի սիրո արտահայտությունն է առ իր սիրեցյալը։

Ըստ մեկնաբանության՝ պարը կոչվել է «խըմ-խմա» (կամ «խամխամա»), քանի որ գլխավոր գործող անձը հանդես է գալիս խմած վիճակով[1]։

Երաժշտական մեկտեղում խմբագրել

«Խամխամա» պարը հանդես է գալիս նույնանում պարերգի հետ մեկտեղմամբ։ Ստորև ներկայացված է ստեղծագործության բառերը․

Հեյ խամխամա, խամխամա,
Աղջիկ տեսա, խենթացա վայ,
Ես եմ առաջը, ինքը՝ երկրորդ,
Ջանալո, ջանալոյ, վայ ջանալո։
Հեյ խամ-խամա, խամ-խամա,
Աղջիկ տեսա, խենթացա վայ,
Ես եմ էստեղ, ինքը փախավ,
Ափսոս, ջանալոյ, վայ ջանալո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ուս ուսի. Խըմ-խըմա, Վերցված է 2019-10-14-ին