Խաղողի ողկույզակեր
միջատների տեսակ
Խաղողի ողկույզակեր | |
Խաղողի ողկույզակեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Տերևոլորներ (Tortricidae) |
Ցեղ | Lobesia |
Տեսակ | Խաղողի ողկույզակեր (L. botrana) |
Միջազգային անվանում | |
Lobesia botrana |
Խաղողի ողկույզակեր (լատին․՝ Polychrosis botrana), տերևաոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վտանգավոր վնասատու։ Թևերի բացվածքը 10-13 մմ է։ Տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Անդրկովկասում, Ն. Պովոլժիեում, Միջին Ասիայում, Հայաստանի բոլոր խաղողագործական շրջաններում, հատկապես՝ Արարատյան դաշտում։ Թրթուրները մետաքսե ոստայնով պատում են ծաղկաբույլերը, ուտում ծաղկակոկոնները, ապա նաև՝ հատապտուղները։ Վնասված պտուղները գորշանում, չորանում և թափվում են։
Պայքարի միջոցներն են՝
- լարային այգիների հիմնում
- փայտե սյուների փոխարինում բետոնե սյուներով
- այգիների սրսկում միջատասպան թունաքիմիկատներով
- ագրոտեխնիկական միջոցառումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողի ողկույզակեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողի ողկույզակեր» հոդվածին։ |