Խաղողի կարկանդակ, մրգային կարկանդակ՝ պատրաստված Կոնկորդ խաղողի տեսակից, որը հանդիսանում է ԱՄՆՆյու Յորք Ֆինգեր Լայք նահանգի մոտակայքում գտնվող խաղողների տեսակներից և հատկապես օգտագործվում է ավանդությունների ժամանակ։ Այս խաղողը հատկապես պահանջված է Նեապոլի խաղողի փառատոնում և կարելի է գտնել քաղաքի տարբեր խանութներում։

Խաղողի կարկանդակ
Ենթատեսակկարկանդակ և սննդամթերք
Առաջացման երկիր ԱՄՆ

Կոնկորդ խաղողի կարկանդակ խմբագրել

Կոնկորդի խաղողով պատրաստված խաղողի կարկանդակը Արևմտյան Նյու Յորքի, Ֆինգեր Լեյքս շրջանի, Փենսիլվանիայի և Միացյալ Նահանգների այլ շրջանների տարածաշրջանին բնորոշ է։ Խաղողի այգիները, որտեղ աճեցվում է հենց այս տեսակի խաղողը, մշակվել է ԱՄՆ-ում և ձգվում են Արևմտյան Նյու Յորքից Փենսիլվանիայից մինչև Օհայո և Միչիգան, ինչպես նաև Վաշինգտոն նահանգ։ Խաղողի կարկանդակը անվադական ուտելիքներից է Նեապոլում և Նյու Յորքում[1][2][3]։ Այն հիմնականում օգտագործվում է Նեապոլի խաղողի փառատոնի ժամանակ[4]։

Այս կարկանդակի ավանադական բաղադրատոմսը իր մեջ ներառում է Կոնոկորդ խաղող[5]։ Ասում են՝ այն տալիս է գինու համ՝ շնորհիվ իր մեջ պարունակող պրոցյանիդինների։ Աղանդների տարբեր տեսակներում օգտագործվում են խաղողի այլ տեսակներ և տարբեր այլ բաղադրիչներ։

Խաղողի կարկանդակը Գերմանիայի ներգաղթյալների ավանդական խոհանոցի մի մասն է։ Այս ավանդույթը ներկայացված է Հին Տնտեսությունում, որը հիմնադրվել է 1824 թվականին գերմանացի ներգաղթյալների կողմից։ Խաղողի կարկանդակ պատրաստելը երկար գործընթաց է։ Այն իր մեջ ներառում է խաղողի կեղևազրկումը, միջուկի հեռացումը և սերմերի հեռացումը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clementine Paddleford Look What You Can Make With Grapes! Արխիվացված 2012-10-23 Wayback Machine May 13, 1962 page 24 Los Angeles Times
  2. "Consider the grape pie, whose unique flavor inspires thousands to take the spectacular drive to Naples each autumn for a bite—and more. In fact, we'd bet more people these days think of grape pies than they do Widmer wines when contemplating Naples." In Naples. the grape will still reign supreme Արխիվացված 2009-12-27 Wayback Machine September 29, 2009 Daily Messenger
  3. The Great Grape Pie Escapade September 14, 1988 Washington Post
  4. Read all about ... pie, and more Արխիվացված 2009-09-29 Wayback Machine September 24, 2009 Daily Messenger /MPNnow.com
  5. Carol Ness Seasonal Cook: Short-lived Concord grapes elevate humble pie August 20, 2008 San Francisco Chronicle
  6. Margi Shrum At Old Economy, a pie worth toasting September 24, 2009, Pittsburgh Post-Gazette

Գրականություն խմբագրել

  • Cecily Brownstone Concord Grape Pie Returns to Spotlight Sep 30, 1976 Los Angeles Times page OC_B34
  • Mary Meade Time Is Ripe for Concord Grape Pies; Ration Roundup September 4, 1944 page 23 Chicago Daily Tribune