Խաղողի բակտերիալ քաղցկեղ

Խաղողի բակտերիալ քաղցկեղ, խաղողի վազի հիվանդություն, երբ արտքին գործոններից առաջացած վնասվածքների տեղերում բնի, բազմամյա թևերի տարբեր տարիքի մատերի վրա առաջանում են նորագոյացություններ և ուռուցքներ։ Հարուցիչը հիմնականում մակաբույծ բակտերիան է։ Սովորաբար բույսերը վարակվում են տնկարաններում, սակայն թփից-թուփ վեգետացիայի ընթացքում վարակը փոխանցվում է էտիչների միջոցով, էտի, ձևավորման, ծերատման, բջջատման ժամանակ։ Հիվանդությունն ունի գաղտնի շրջան, որի պատճառով հիվանդությունը կարող է չնկատվել 5 և ավելի տարիներ։ Վարակված թփերը ճնշված են, դանդաղում է աճը։ Ուռուցքների վերնամասի թփերը 1-2 տարում չորանում են, նվազում է բերքատվությունը։ Հիվանդ վազերը ցրտադիմացկուն չեն։ Հատկապես ուշավարակ են Շահումյանի, Երևանի վարդագույն, Մեղրաբույր, Մսխալի սորտերը։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Առողջ տնկանյութի օգտագործում, սկզբում էտել առողջ թփերը, ապա՝ հիվանդ և կասկածելիները, 60%-անոց սպիրտով ախտահանել էտիչները, մատերը վարակազերծել 50-55C° ջրում՝ պահելով 30 օր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։