Խաղաղություն (անձնանուն)

արական անձնանուն

Խաղաղություն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաղաղություն բառից։ Համարվում է հունարեն Ήσύχιος՝ Սուքիաս անվան հայերեն թարգմանությունը, որը նշանակում է «խաղաղ»։ Անսովոր անուն է իր երկարության պատճառով։ Հիշատակված է միայն երկու անգամ 15-րդ դարում[1]։

Խաղաղություն
Խաղաղություն
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունխաղաղ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խաղաղություն» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Խաղաղություն, հայր Գրիգոր երեցի, ով Երզնկայի Խայիք գյուղի եկեղեցու քահանան էր 1404 թվականին[2]։
  • Խաղաղություն, Կարապետ անվամբ անձի հետ միասին 1421 թվականին խաչքար է կանգնեցրել Լիմ կղզում՝ Մեռելյարոյց Հովհաննես եպիսկոպոսի հիշատակին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 455-456 — 682 էջ։
  2. Թորոս աղբար Ա․ 66
  3. Արձ․ Նօտարք 64