Խաղաղության խաչմերուկ

Հայաստանի կառավարության առաջարկած տրանսպորտային նախագիծ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև

Խաղաղության խաչմերուկ կամ Հայկական խաչմերուկ[1][2], 2023 թվականի հոկտեմբերին[3] առաջարկված նախաձեռնություն՝ տրանսպորտային նախագիծ, որ Հայաստանի կառավարությունը առաջարկել է իրագործել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջև[4][5][6]՝ ներգրավել հարևաններին և միջազգային գործընկերներին, և դրանով վերականգնել համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումը ազգերի միջև[7]։

Նախագիծ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  ՀՀ կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու նպատակով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանը նախագիծն իրականացնելու համար առաջարկել է շրջափակված ենթակառուցվածքները բացելու միջոցով ակտիվացնել տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը[8]։

Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ[2], Glօbal Gateway ներդրումային համաժողովում[9], Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովում[10]։

Նախագիծը ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծել և գոյություն ունեցողները բարելավել։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում[8][11][12]։

Հիմնական սկզբունքներ խմբագրել

Խաղաղության խաչմերուկի սկզբունքներ[4][13]
Ա Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ճանապարհները, գազատարները, կապերը և էլեկտրական գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնց միջոցով անցնում են։
Բ Յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով իր տարածքում ապահովում է սահմանային, մաքսային վերահսկողության և բոլոր ենթակառուցվածքների անվտանգությունը, ներառյալ իր տարածքով անցնելու համար տրանսպորտային միջոցների, բեռների և մարդկանց։
Գ Այս ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին տրանսպորտների համար։
Դ Բոլոր երկրները օգտագործում են բոլոր ենթակառուցվածքները փոխադարձության և[12] հավասարության հիման վրա։

Արձագանք խմբագրել

  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ «Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաների այդ նախագիծն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ»[14]։
  •  -ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին[15]։
  •  -Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ասել է, որ «Հայաստանի կառավարության ներկայացրած «խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության հաստատման խնդրի «իրատեսական և արդարացի» լուծում է ենթադրում»[16]։
  •  -Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը և ասել, որ «Հյուսիս-հարավ» գլոբալ նախագիծը Հնդկաստանը պիտի կապի Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
  •  -Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ասել է, որ «Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման։ Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»[12]։
  •  -ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ «ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու, այն ուղղակի տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է»[17]։
  •  -Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը և «կարևորել այն տարածաշրջանային խաղաղությունն ու ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում»[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»». lurer.com. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 ««Հայկական խաչմերուկից»՝ «Խաղաղության խաչմերուկ». Որքանո՞վ է այն հայկական և որքանո՞վ է այն բխում հայկական շահերից». 168.am. Վերցված է Հոկտեմբեր 26 2023-ին.
  3. «Փաշինյանը Թբիլիսիում «Խաղաղության խաչմերուկ» է ներկայացրել». civilnet.am. Վերցված է 31 Հոկտեմբեր, 2023-ին.
  4. 4,0 4,1 Ghazanchyan, Siranush (2023 թ․ նոյեմբերի 18). «Armenian Government presents Crossroads of Peace project». Public Radio of Armenia. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
  5. Krivosheev, Kirill (2023 թ․ հոկտեմբերի 30). «Перекресток или тупик: станут ли Армения и Азербайджан экономическими партнерами». Forbes (Russia) (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Crossroads of Peace project designed to connect Persian Gulf, Gulf of Oman, Black Sea, Caspian Sea and Mediterranean Sea». Armenpress. 2023 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Crossroads of Peace: Armenia's call for global cooperation in an evolving world». www.weforum.org. 14 հունվարի, 2024թ.
  8. 8,0 8,1 «Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը». Hetq.am. 2023 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Glօbal Gateway ներդրումային համաժողովում». armenpress.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Principles of Armenia's Crossroads of Peace project». weforum.org.
  11. Oviedo de Valeria, Jenny (1994 թ․ օգոստոսի 2). «chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/http://www.revista-educacion-matematica.org.mx/descargas/vol6/vol6-2/vol6-2-5.pdf». Educación matemática. 6 (2): 73–86. doi:10.24844/em0602.06. ISSN 2448-8089.
  12. 12,0 12,1 12,2 Լազարյան, Տաթեւիկ (2023 թ․ դեկտեմբերի 5). ««Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  13. «The Crossroads of Peace» (PDF). Government of the Republic of Armenia. Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
  14. «Փաշինյանն Ադրբեջանի արձագանքից տպավորություն է ստացել, որ այդ երկրում հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով». armenpress.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  15. «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին». armenpress.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  16. ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրատեսական է․ Հունաստանի արտգործնախարար». civilnet.am. Վերցված է 10 Հունվար, 2024-ին.
  17. «ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  18. «Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը». aravot.am. Վերցված է Հոկտեմբեր 26,2023-ին.