Խաղաթղթե տնակ (հեռուստասերիալ)
«Խաղաթղթե տնակ» (անգլ.՝ House of Cards), ամերիկյան վեբ սերիալ քաղաքական թրիլլեր ժանրում՝ ստեղծված Բո Ուիլիմոնիի կողմից։ BBC–ի համանուն մինի–սերիալի ադապտացիան է՝ նկարահանված Մայքլ Դոբսի նույնանուն վեպի հիման վրա։
Շոուի առաջին եթերաշրջանի առաջնախաղը՝ 13 էպիզոդներից, կայացել է Նեթֆլիքսում 2013 թվականի փետրվարի 1–ին[4]։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոնում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, կրկին 13 սերիաներից, տևել են 2013 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր և եթեր հեռարձակվել 2014 թվականի փետրվարի 14–ին։ Երրորդ եթերաշրջանի առաջնախաղը կայացել է 2015 թվականի փետրվարի 27–ին Նեթֆլիքսում։ Չորրորդ եթերաշրջանը էկրան է բարձրացել 2016 թվականի մարտի 4–ին[5]։ 2016 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ սերիալը երկարացվել է մինչև հինգերորդ եթերաշրջան[5]։ 2017 թվականի դեկտեմբերին լուրեր են շրջանառվել հինգերորդ եթերաշրջանից հետո սերիալի փակման մասին։ Սակայն 2018 թվականին սերիալը երկարացվել է մինչև 6–րդ եթերաշրջան, որն էլ դարձել է ավարտը։ Վեցերորդ եթերաշրջանի առաջնախաղը կայացել է Նեթֆլիքսում 2018 թվականի նոյեմբերի 2–ին[6]։
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Մրցանակներ խմբագրել
- 2015 – «Ոսկե գլոբուս»
- «Ոսկե գլոբուս» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար հեռուստատեսային սերիալում (Քևին Սփեյսի)[7]
Անվանակարգեր խմբագրել
- 2015 – «Ոսկե գլոբուս»
- Լավագույն դրամատիկ սերիալ
- Կանացի լավագույն դեր դրամատիկ սերիալում (Ռոբին Ռայթ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Sony to distribute ‘House of Cards’ // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2011. — ISSN 0042-2738
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Itzkoff, Dave (2012 թ․ հոկտեմբերի 4). «Netflix Sets February Premiere for 'House of Cards'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «В США состоялась премьера четвертого сезона телесериала "Карточный домик"» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Стало известно, когда выйдет финальный сезон «Карточного домика»». sobaka.ru. Վերցված է 08.08.2018-ին.
- ↑ Захар РАДОВ (2015 թ․ հունվարի 12). «Кевин Спейси проматерился во время вручения премии «Золотой глобус»». Комсомольская правда.
Արտաքին հղումներ խմբագրել
- Հարցազրույց «Խաղաթղթե տնակ» վեպի հեղինակ և սերիալի գործադիր պրոդյուսեր Մայքլ Դոբսի հետ
- Հարցազրույց սերիալում կանացի գլխավոր դերակատարուհու՝ Ռոբին Ռայթի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաթղթե տնակ (հեռուստասերիալ)» հոդվածին։ |