Խալֆալու
Խալֆալու, գյուղ նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Իգդիրից մոտ 15 կմ հեռավորության վրա։ XX դարի սկզբին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։ Գյուղում կային ավերակ շենքերի մնացորդներ և հայատառ հին տապանաքարեր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ 1921 թվականի Կարսի պայմանագրով Խալֆալուն անցել է Թուրքիային։
Գյուղ | ||
---|---|---|
Խալֆալու | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Սուրմալուի գավառ | |
ԲԾՄ | 870±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։ |