«Խալդարյանց կամ Խալդարյան» տպարան, հիմնադրվել է 1780 թվականին Սանկտ Պետերբուրգում, Նոր Ջուղայի գրասեր և հարուստ վաճառական Գրիգոր Խոջամալի որդի Խալդարյանցի կողմից։ Ապրելով Լոնդոնում՝ նա մի անգլիացի փորագրիչ վարպետի պատվիրել է հայերեն նոր տեսակի տպագրական տառեր և 1780 թվականին տպագրել է «Դավանութիւն հաւատոյ» գիրքը։ Այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ իր հետ բերելով նաև տառերը։ Այստեղ հիմնել իր սեփական տպարանը՝ ունենալով Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի աջակցությունը, ով խրախուսուել է նրան և խոստացել ամեն կերպ աջակցել ազգանվեր գործին։ Խալդարյանցն առաջինը տպագրել է մի փոքրիկ այբբենարան (1781) և նկատել, որ տառատեսակները քիչ են։ Լոնդոնից հրավիրել է ծանոթ փորագրիչ վարպետին ու պատվիրել խոշոր տառատեսակներ[1]։

Խալդարյանց տպարան
Գտնվում էՍանկտ Պետերբուրգ
Հիմնվել է1780
Հիմնել էԳրիգոր Խալդարեան
Առաջին տպված գիրքԱյբբենարան
Ներկա վիճակՉգործող

Տպագրված գրականություն խմբագրել

1785 թվականին այս տպարանում են տպագրվել Շնորհալու «Յիսուս որդին» (նոր հրատարակությունը), 1786 թվականին՝ «Աստուածաղերս» գրքերը։ Նույն տպարանում են տպվել նաև՝

  • «Ճաշոց»
  • «Ավետարան»
  • «Ժամագիրք կարճառօտ»
  • «Վէմ գայթակղութեան» գրքերը։

Տպարանատիրոջ` Գրիգոր Խալդարյանցի մահից հետո՝ 1789 թվականին, տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան` «Տպարան Նորին Բարձր սրբազնության» անվանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ. էջեր 154.