Լուսնյակ Աճեմյան

հայ երգիչ, դերասան
(Վերահղված է Լ. Աճեմյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լուսնյակ Աճեմյան (1854, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օպերետային դերասանուհի, հայ առաջին պրոֆեսիոնալ երգչուհիներից (սոպրանո

Լուսնյակ Աճեմյան
Ծնվել է1854
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Ժանրերօպերետ

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, խանդավառվել թատրոնով։ Բեմ է բարձրացել 1870-ականների կեսերից։ Փայլել է հատկապես 1878-ի ռուս-թուրքական պատերազմի օրերին Սան Ստեֆանոյում ռուսական զորքի համար կազմակերպված օպերետային ներկայացումների ժամանակ։

Մեծ հաջողությամբ խաղացել է Տիգրան Չուխաջյանի «Արիֆ» և «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետներում, կատարելով գլխավոր հերոսուհիների՝ Մերիեմի և Ֆաթիմեի դերերը։ Ժամանակի մամուլը, այդ թվում օտար թերթերը, մեծ գովեստով են խոսել նրա մասին, տպագրելով նրա լուսանկարը և կենսագրական տեղեկություններ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 76.