Լևոն Քրիստաֆորյան
հայ ճարտարապետ
Լևոն Շմավոնի Քրիստաֆորյան (հոկտեմբերի 4, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի վարիչ[1]։
Լևոն Քրիստաֆորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1942 (81 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատավայր | Հայնախագիծ |
Կենսագրություն խմբագրել
Լևոն Քրիստաֆորյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նույն թվականից աշխատում է «Հայպետնախագիծ» (1995 թվականից` «Հայնախագիծ») ինստիտուտում, 1999 թվականից` ճարտարապետական արվեստանոցի ղեկավար[2]։
Ստեղծագործություններ խմբագրել
Քրիստաֆորյանի նախագծերով Երևանում կառուցվել են[2]`
- Բարձրագույն մարզական վարպետության դպրոց (1972, Գուրգեն Մուշեղյանի հետ)
- ՀՀ կենտրոնական բանկի երեք մասնաշենքերը (2003, Վ. Մխչյանի հետ)
- Գյումրիի օդանավակայանը (1982, համահեղինակ)
- Երևանի «Էրեբունի» օդանավակայան (1983, Ռուբեն Հասրաթյանի հետ, Սոֆիայի «Բիենալե-87»-ի մրցանակ)
- Ավտոճանապարհային տեխնիկում Աբովյանում (1973, Գուրգեն Մուշեղյանի հետ)
- Պետապի շենքը Թալինում (1980, Ա. Խաչատրյանի հետ)
- Բնակելի տներ Սպիտակում (1983)
- Բնակելի տներ Ստեփանավանում (2003, համահեղինակ)
- Ակումբ Անգեղակոթում (1985)
Մրցանակներ խմբագրել
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսների դափնեկիր, 1977
- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր, 1984
- Սոֆիայի «Բիենալե-87»-ի մրցանակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Codrops. «Armproject». www.armproject.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007