Լևոն Փանոսյան
Լևոն Փանոսյան (1870, Կեսարիա, Թուրքիա - 1915), հայ բժիշկ
Լևոն Փանոսյան արմտ. հայ.՝ Լեւոն Փանոսեան | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Կեսարիա |
Մահացել է | 1915 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1870 թվական, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ Մասնագիտական կրթություն չի ունեցել, կամ էլ վկայականը ետ են վերցրել։ Եղել է դեղագործ կամ բժիշկ։ Եղել է Գյումուշյան վարժարանի հոգաբարձու, հնչակյան կուսակցության պատասխանատու գործիչ։ Լինելով ամուրի՝ բոլոր ազգային օգտակար գործերի համար առատ նվիրատվություններ է կատարել։ 1915 թվականին ձերբակալվել է և բանտարկվել ի թիվս 38 հեղափոխականների։ Իրենց 12 ընկերների կախաղան հանվելուց երկու շաբաթ հետո մյուս 26 բանտարկյալները աքսորվել են Սեբաստիայի ճանապարհով։ 1915 թվականին, տարագրության ճանապարհին, Թոմարզայում կամ Կեմերեկից հյուսիս ընկած Ղըչալարի Մուտարասըն կոչված ձորամեջում սպանվել է հողագործ թուրքերի և թրքուհիների մանգաղներով՝ 45 տարեկանում։
Գրականություն խմբագրել
- Ալպօյաճեան Արշակ, պատմութիուն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Գալֆայեան Կարապետ ավագ քահանայ, Գիրք Ելից հայոց, Պէյրութ, 1955։
- Թէոդիկ, հուշարձան նահատակ մտավորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
- Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազ մողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։
Աղբյուր խմբագրել
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։