Լևոն Վարդանյան (տնտեսագետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Վարդանյան (այլ կիրառումներ)
Լևոն Եղիշեի Վարդանյան (նոյեմբերի 29, 1926, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, մեքենագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (1984-1991)։
Լևոն Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1926 (97 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կենսագրություն խմբագրել
Լևոն Վարդանյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին Կրասնոդարում։ 1930 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 1953 թվականին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1957-1961 թվականներին եղել է «Հայէլեկտրամեքենա» գործարանին կից գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի տնտեսագիտական հետազոտությունների սեկտորի պետ։ 1972-1984 թվականներին եղել է ԵՊԻ մեքենաշինության արտադրության տնտեսագիտության և կազմակերպման ամբիոնի վարիչ, 1984-1991 թվականներին` ՀՊՏՀ ռեկտոր, 1991 թվականից` միկրոտնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր[1]։
Գիտական գործունեությունը խմբագրել
Աշխատանքները վերաբերում են մեքենաշինական ձեռնարկություններում արտադրական շարժընթացների կազմակերպման, դրանց արտադրական կառուցվածքի, արտադրական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հարցերին։ Վարդանյանը հրատարակել է ավելի քան 150 գիտական աշխատանք, այդ թվում՝ մեկ դասագիրք (համահեղինակությամբ), երեք ուսումնական ձեռնարկ, չորս մենագրություն։ «Մեքենաշինական ձեռնարկության կազմակերպում, պլանավորում և կառավարում» (1984), «Արտադրության կազմակերպում» (1997)։ Եղել է Հայաստանի գիտատնտեսագիտական և գիտատեխնիկական ընկերությունների նախագահ (1982-1987 թվականներ, 1986-1989 թվականներ.)[2]։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1983)
Երկեր խմբագրել
- Մեքենաշինական գործարանների արտադրական կառուցվածքի կատարելագործման ուղիները, Ե., 1971 թ.։
- Пути и методы совершенствования организации машиностротельного производства, Е., 1985։
- Организация и планирование элетротехнического производства, М., 1989 (համահեղինակ).
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Լևոն Վարդանյանի կենսագրությունը ՀՊՏՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.