Լևոն Չայլախյան
Լևոն Միքայելի Չայլախյան (ռուս.՝ Левон Михайлович Чайлахян, հունիսի 21, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2009, Pushchino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), հայ ֆիզիոլոգ, կենսաֆիզիկոս, էմբրիոլոգ։ Հիմնականում գործել է Ռուսաստանի Դաշնությունում, դարձել այդ երկրի գիտությունների ակադեմիայի անդամ, երկար տարիներ աշխատել որպես այդ ակադեմիայի տեսական և փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (ինստիտուտը գործում է Մոսկվայի մարզի Պուշչինո քաղաքում)a[1]: Անվանի կենսաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Չայլախյանի որդին է։
Լևոն Չայլախյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1928 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 23, 2009 (80 տարեկան) Pushchino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և հոգեբան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա |
Լևոն Չայլախյանը երեք գիտաշխատողների հետ աշխարհում առաջին անգամ կլոնավորել է կաթնասուն կենդանի՝ Մաշա անվանված մկնիկը։ Դա տեղի է ունեցել նշանավոր Դոլլի գառնուկի կլոնավորումից տասը տարի առաջ[2]։ Լևոնը 450-ից ավելի գիտական աշխատանքներ է հրապարակել Ռուսաստանում և այլ երկրներում։ Պարգևատրվել է համառուսական ֆիզիոլոգիական ընկերության մեդալով[2], «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Կենսագրություն խմբագրել
Լևոն Չայլախյանը ծնվել է 1928 թվականի հունվարի 21-ին Երևանում։ 19 տարեկանում ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, որն ավարտել է մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի մասնագետի որակավորումով[3]։ 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, աշխատանքի անցել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտում; 1968 թվականին հաջողությամբ պաշտպանել է նաև դոկտորական ատենախոսությունը։ 1984 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Скончался Левон Михайлович Чайлахян» (Russian). Биомедицинский Журнал. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 A. V., Kulikov; G. R. Ivanitsky (2010). «He was like no other (In memoriam Levon Mikhailovich Chailakhyan)». 55 (3).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Bazyan, A. S.; V. P. Reutov (2010). «Physiologist, biophysicist, and embryologist Levon Mikhailovich Chailakhyan». 55.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)