Լևոն Շաթրյան

հայ հրապարակախոս, երգիծաբան, գրող

Լևոն Շաթրյան, Սիլվիա-Մարիա, (1880[1], Կոստանդնուպոլիս[1] - սեպտեմբերի 28, 1938(1938-09-28)[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), հայ գրող-երգիծաբան, հրապարակախոս։

Լևոն Շաթրյան
արմտ. հայ.՝ Լեւոն Շաթրեան
Ծնվել է1880[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էսեպտեմբերի 28, 1938(1938-09-28)[1]
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Մասնագիտությունգրող, երգիծաբան, հրապարակախոս և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռումինիայի թագավորություն
ԿրթությունԿեդրոնական վարժարան[1]
ԱշխատավայրՊահակ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1920-1922 թվականներին խմբագրել է (Ե․ Օտյանի հետ), «Շավիղ-Իգնատ աղա» երգիծական շաբաթաթերթը։ 1922 թվականից հաստատվել է Բուխարեստում։ «Նոր արշալույս» և «Պահակ» թերթերում «Չորս հովերեն» խորագրի տակ տպագրած հոդվածներով ծաղրել է տիրող հոռի բարքերը, աղայական մտայնությունը, դատապարտել Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, ֆաշիզմը, նորաստեղծ Խորհրդային Հայաստանի հակառակորդներին։ Հրատարակվել են նրա «Ցավին տունը» երկը, «Բերայի հովարտաները» (1913) երգիծական նովելը։ Հիշատակելի է Շաթրյանի «Բաբելոնի աշտարակը» կատակերգությունը (բեմ Բուխարեստում, 1936), որտեղ ծաղրված են գաղութահայ «փանջունիները»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 412—413.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 412