Լևոն Հովհաննիսյան (երկրաբան)

հայ երկրաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Լևոն Վահանի Հովհաննիսյան (օգոստոսի 29, 1937(1937-08-29), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1997)։ ՌԴ վաստակավոր երկրաբան (1998)

Լևոն Վահանի Հովհաննիսյան
Ծնվել է1937, օգոստոսի 29
ԾննդավայրԹալին
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1959)
Գիտական աստիճանպրոֆեսոր և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1986 թվականներին Յակուտիայում ղեկավարել է երկրաբանական հետախուզական աշխատանքներ, 1986-2000 թվականներին` ՌԴ բնական պաշարների նախարարության բաժնի, ապա` վարչության պետ, 2001 թվականից՝ Մոսկվայի հանքային հումքի և ընդերքի օգտագործման տնտեսագիտական ինստիտուտի բաժնի վարիչ, միաժամանակ՝ Դուբնայի «Բնություն, հասարակություն, մարդ» համալսարանի պրոֆեսոր[1]։ Աշխատանքները վերաբերում են հանքագոյացման, հանքավայրերի կանխատեսման և օգտագործման հանածոների որոնման հարցերին։

Անդամակցություն խմբագրել

  • Հանքային պաշարների միջազգային ԳԱ անդամ (1994)։
  • ՌԴ բնական պաշարների ԳԱ անդամ (1997)։
  • ՌԴ լեռնային պաշարների ԳԱ անդամ (2000)։

Երկեր խմբագրել

  • Минерагенические и методические основы, М., 1994.
  • Исторические вехи и современные проблемы геологической службы России, М., 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.