Լևոն Կոստանդյան
Լևոն Իվանի Կոստանդյան (հունվարի 3, 1932, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972):
Ծնվել է | հունվարի 3, 1932 (92 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ադրբեջանի բժշկական համալսարան (1956) |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) |
Աշխատավայր | Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն |
Կենսագրություն խմբագրել
Իվան Կոստանդյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 3-ին, Բաքու քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտը։ 1971-1978 թվականներին եղել է Կեմերովոյի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1979-1993 թվականներին՝ Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն։ 1997 թվականից եղել է Կալուգայի Կ. Ցիոլկովսկու անվան մանկավարժական համալսարանի վալեոլոգիայի (ոչ սովորական եղանակներով բուժման) ամբիոնի պրոֆեսոր[1]։
Աշխատանքները վերաբերում են դիակային հյուսվածքների պատրաստման, պահածոյման, «կրաժ սինդրոնի» (վնասվածքային տոքսիկոզ, տևական ճզմման, ջնջխման համախտանիշ) ժամանակ բուժական օգնության և վերջույթի վերապատվաստման դեպքում՝ տեղային վերակենդանացման հարցերին։ Ներդրել է ոսկրային բրեֆոպլաստիկան (ոսկրային պակասը լրացնելու համար ածխածնային միացությունների կիրառումը վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում)։
Անդամակցություն խմբագրել
- Կուզբասի վնասվածքաբանների և օրթոպեդների ընկերության նախագահ (1971-1978)։
Երկեր խմբագրել
- «Костная брефопластика при лечении доброкачественных костных опухолей» (1976).
- Аллопластика костью плода / Костандян Л. И., 182, [1] с. ил. 21 см, Ереван, Айастан, 1985.
- Подготовка конечности к реплантации, Кемерово, 1993 (համահեղինակ).
Գրականություն խմբագրել
- Айриян А. П., Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 576։