Լևոն Խաչատրյան (նկարիչ)

հայ գեղանկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Արսենի Խաչատրյան (1912, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ գեղանկարիչ, նկարիչ, մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Լևոն Խաչատրյան
Ի ծնեԼևոն Արսեն Խաչատրյան
Ծնվել է1912
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էանհայտ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԿուբանի պետական համալսարան (1966)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Խաչատրյանը ծնվել է 1912 թվականին, Թբիլիսիում։ 1928 թվականին սովորել է Մ. Թոիձեի ստուդիայում։ Կիրովականում դասավանդել է նկարչական դպրոցում։

1937 թվականին ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել ֆիննական պատերազմին։ Որպես դասակի հրամանատար 490-րդ աէրոդրոմային ծառայության հատուկ գումարտակի ավագ լեյտենանտը Մեծ հաղթանակը դիմավորել է Պրահայում։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով ու «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Պրահայի ազատագրման համար» և բազմաթիվ այլ մեդալներով[1]։

1966 թվականին ավարտել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետը։ Ապրել և ստեղծագործել է Նիկելում (Մուրմանսկի շրջան)[2]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Պրահայի ազատագրման համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել