Լևոն Խանճյան

հայ խմբագիր

Լևոն Խանճյան (1860, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1947), հայ երաժշտագետ։

Լևոն Խանճյան
Ծնվել է1860
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1947
Մասնագիտությունխմբագիր և երաժշտագետ

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, ավարտել Սկյուտարի ճեմարանը։ Երկար տարիներ պաշտոնավարել է հայկական դպրոցներում որպես երաժշտության ուսուցիչ։ 1890-ականներին հրատարակել է «Սետայի մյուզիք» (երաժշտական ձայներ) թուրքերեն պարբերականը, որն ունեցել է կարճ կյանք։ 1895 թվականին մեկնել է Ռումինիա, սովորել Բուխարեստի կոնսերվատորիայում։ 1908 թվականին վերադարձել է Պոլիս, աշխատել որպես խմբավար և երաժշտության ուսուցիչ։ Տվել է մի շարք համերգներ, որոնց ընթացքում կատարել է նաև իր ստեղծագործությունները՝ քաղաքային երգեր, շարականների մշակումներ և այլն։ Կ. Պոլսում հիմնադրել է առաջին երաժշտական միությունը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 42.