Լևոն Թյությունճյան
Լևոն Ռուբենի Թյությունճյան (դեկտեմբերի 24, 1892[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - ապրիլի 6, 1977[1][2], Լոզան, Շվեյցարիա[1][2]), հայ գրող, հրապարակագիր, հասարակական-մշակութային գործիչ։
Լևոն Թյությունճյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1892[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 6, 1977[1][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա[1][2] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և մշակութային գործիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ստամբուլի համալսարան[1] |
Աշխատավայր | Հայաստան[1] |
Լևոն Թյությունճյան Վիքիդարանում |
Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Քաղկեդոնի վարժարանում, ապա՝ Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1917 թ.-ին Թիֆլիսում Անդրանիկ Օզանյանի և Վահան Թոթովենցի հետ հիմնել է «Հայաստան» օրաթերթը։ 1920-ականների կեսերից հաստատվել է Շվեյցարիայում։ Հրատարակել է «Հուշեր ահավոր տարիներեն», «Հայաստանյաց եկեղեցվո մեջ ամբողջեն անջատ հասարակություն չկա» (1956 թ.) և այլ գրքեր, «Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները» (1971 թ.) պատմական ուսումնասիրությունը։ Թյությունճյանը զբաղվել է նաև նկարչությամբ։ 1928-1949 թթ.-ին նրա կտավները ներկայացվել են ցուցահանդեսներում։ 1972 թ.-ին այցելել է Հայաստան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թյությունճյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 194)։ |