Լևոն Դանիելյան (սրտաբան)

հայ սրտաբան, սրտավիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Արշակի Դանիելյան (ապրիլի 29, 1929(1929-04-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան, սրտավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի փոխնախագահ (1979-1986):

Լևոն Դանիելյան
Ծնվել էապրիլի 29, 1929(1929-04-29)[1] (95 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1973)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Դանիելյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 29-ին, Երևան քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965 թվականից աշխատում է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1972 թվականից եղել է սրտի ձեռքբերովի արատների բաժանմունքի վարիչ, 1976-1979 թվականներին, միաժամանակ՝ Սրտաբանության ինստիտուտի սիրտանոթային վիրաբուժության բաժնի ղեկավար, 1979-1986 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ գիտաշխատող, 1979-1986 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի փոխնախագահ, 1986-1999 թվականներին՝ Պրոկտոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են սրտի բնածին ձեռքբերովի արատների, անոթային վիրաբուժության, վերակենդանացման և անզգայացման, հաստ աղիքի վիրաբուժության բուժման հարցերին։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ վիրաբույժների ընկերության անդամ (1959-1999)։
  • Մոսկվայի վիրաբույժների ընկերության անդամ (1962-1965)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1054
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 331։

Գրականություն խմբագրել

  • Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7.