Լևոն Գրիգորյան (ֆիզիկոս)

հայ ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Շավիղի Գրիգորյան (հունվարի 12, 1952(1952-01-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1973

Լևոն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 12, 1952(1952-01-12) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1974)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1973)

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտում։ 1999 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են գերխիտ աստղերի ֆիզիկային։ Գ. Ս. Սահակյանի հետ զարգացրել է այլասերված գերխիտ նյութերի տեսությունը՝ ինքնուրույն պիոնային բաղադրիչի առկայությունը նյութում։ Կանխագուշակել է 200-ի կարգի կամ ավելի մեծ զանգվածային թվով միջուկներում մի քանի p - մեզոնների գոյությունը, առաջարկել և զարգացրել է ուժեղ գրավիտացիոն դաշտերում վակուումային լարումների հատուկ դաշտի առկայության վարկածը։ Հետազոտել է էլեկտրամագնիսական վակուումային երևույթները գնդային համաչափությամբ խոշորաչափ մարմինների առկայությամբ[1]։

Երկեր խմբագրել

  • Григорян Л. Ш., Параметры звездных конфигураций из вырожденной сверхплотной плазмы, 1978.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Գրիգորյան (ֆիզիկոս)» հոդվածին։