Լևոն Գըլճյան (Գլըճյան, Գլլըչյան) (մոտ 1885, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1918), հայ բժիշկ, հոգեբան։

Լևոն Գըլճյան
Ծնվել էմոտ 1885
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԲանդր­մա
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 1885 թվականին, Կոս­տանդ­նու­պոլ­սի Սամաթիա թաղամասում։

1908 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։

1908-1912 թվականներին ներքին հիվանդությունների բաժնի մնայուն օգնական բժիշկ է աշխատել Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում։

1909 թվականին Կիլիկիայի աղետից հետո «Կար­միր խա­չի» բժշկական խմբի հետ մեկնել է Ադանա և բազմաթիվ վիրավորներ բուժել։

Հայ հեղափոխական դաշնակցության դարասկզբի հայտնի գործիչներից է։ Եղել է ՀՅԴ Կ. Պոլսի պատասխանատու մարմնի (կենտրոնական կոմիտեի) անդամ։ 1914 թվականին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել Բրուսայի նահանգի Բանդրմա քաղաքի զինվորական հիվանդանոցի զինվորական բժիշկ՝ փոխ-բժշկապետի պաշտոնով։

1918 թվականին, Բանդրմայում մահացել է ժանտախտից՝ մոտ 33 տարեկանում։

Ըստ այլ տպագիր աղբյուրների՝ զոհվել է օսմանյան բանակի կազմում։

Գրականություն խմբագրել

  • Թէրզեան Յակոբ Յ., Կիլիկիոյ աղէտը, Կ. Պոլիս, 1912։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։
  • Գրիգորյան Սասուն, «Հա­վեր­ժու­թյան լու­սա­մա­տյան», Ե., 2002։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։