Լևոն Աբրահամյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Աբրահամի Աբրահամյան (մայիսի 11, 1910(1910-05-11)[1], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 26, 1988(1988-07-26), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978

Լևոն Աբրահամյան
Ծնվել է1910, մայիսի 11
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկստան
Մահացել է1988, հուլիսի 26
Մահվան վայրԼենինական
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կրթություն խմբագրել

Լևոն Աբրահամյանը ծնվել է 1910 թվականի մայիսի 11-ին Տաշքենդ քաղաքում։ 1926-1937 թվականներին աշխատել է Տաշքենդի, 1946-1953 թվականներին՝ Կիրովաբադի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1953 թվականից՝ Լենինականի պետական թատրոնի դերասան[2]։

1986 թվականին նկարահանվել է Օտար խաղեր ֆիլմում։ Գրել է պիեսներ[3]։

Մահացել է 1988 թվականի հուլիսի 26-ին Լենինական քաղաքում[2]։

Դերեր խմբագրել

Դեր Հեղինակ Պիես
Սեյրան Ալեքսանդր Շիրվանզադե «Նամուս»
Պեպո Գաբրիել Սունդուկյան «Պեպո»
Կարլ Մոոր Շիլլեր «Ավազակներ»
Յագո Ուիլյամ Շեքսպիր Օթելլո»

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978

Գրականություն խմբագրել

  • Հարությունյան Ս., Մութաֆյան Լ., Լևոն Աբրահամյան, Երևան, 1986։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=10189
  2. 2,0 2,1 «Լևոն Աբրահամյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբրահամյան (դերասան)» հոդվածին։