Լևան Կոգուաշվիլի
վրացի ռեժիսոր
Լևան Կոգուաշվիլի, (վրաց.՝ ლევან კოღუაშვილი, մարտի 18, 1973, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր։
Լևան Կոգուաշվիլի ლევან კოღუაშვილი | |
---|---|
Ծնվել է | 1973 |
Ծննդավայր | Վրաստան Թբիլիսի |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID 1936947 |
Կենսագրություն խմբագրել
Լևան Կոգուաշվիլին ծնվել է Թբիլիսիում, 1973 թվականին։ Ընդունվել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական համալսարանի կինոյի բաժինը, բայց մեկ տարի անց Վրաստանում բռնկված պատերազմի պատճառով լրագրողական աշխատանքի է անցել երկրի առաջին անկախ հեռուստակայանում։ 1995-1999 թվականներին կինոռեժիսուրա է ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ նրա վարպետը Մառլեն Խուցիևն է եղել։ 2007 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիշ արվեստի դպրոցի կինոբաժինը[1][2]։
Ֆիլմեր խմբագրել
- Լիր արքա (1998, կարճամետրաժ)
- Բեթղեհեմ 2000 (2000, վավերագրական)
- Վերականգնում (2003, կարճամետրաժ)
- Հայր և որդի (2003, վավերագրական)
- Տուն (2004, վավերագրական)
- Պարտքը (2005, կարճամետրաժ)
- Վրացուհիները (2008, վավերագրական)
- Փողոցային օրեր (2010)
- Կույր ժամադրություններ (2013)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Լևան Կոգուաշվիլիի մասին «Ոսկե ծիրան» ՄԿՓ կայքում(չաշխատող հղում)
- ↑ LEVAN KOGUASHVILI