Հին Լվով
Լվով քաղաքի պատմական կենտրոն կամ Հին Լվով (ուկրաիներեն՝ Ансамбль історичного центру Львова կամ ուկրաիներեն՝ Старе́ мі́сто), Ուկրաինայի Լվով քաղաքի պատմական կենտրոնը, որը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Հին Լվովը այս կարգավիճակը ստացել է 1998 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 22-րդ նստաշրջանի ժամանակ[1]։
Հին Լվով | |
Ансамбль історичного центру Львова* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Լվով քաղաքի պատմական կենտրոնը | |
Երկիր | Ուկրաինա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հս․ Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1998 (22-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ընտրող կոմիտեն որպես հավելում նշել է, որ օբյեկտը համապատասխանել է բոլոր չափանիշներին՝ ընդգծելով հետևյալը․
- Լվովի ճարտարապետությունը Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Իտալիայի ու Գերմանիայի ճարտարապետությունների և գեղարվեստական ավանդույթների համադրության վառ օրինակ է։
- Լվովի քաղաքական և առևտրային նշանակությունը միշտ իր կողմն է ձգել բազմազան էնթիկ խմբերի, որոնք հանդիսանում են տարբեր մշակույթների և կրոնական ավանդույթների կրողներ։ Նրանք ձևավորել են քաղաքային բազմազան և միմյանց հետ փոխկապակցված համայնքներ, որի վառ ապացույցը քաղաքային ճարտարապետության բնապատկերն է։
Լվովի պատմական կենտրոնը զբաղեցնում է շուրջ 120 հեկտար տարածք և ընդգրկում է քաղաքի հին ռուսական, միջնադարյան հատվածը[2]։ Այստեղ է գտնվում նաև Սուրբ Գևորգի հոյակերտ տաճարը, որն իր մեջ ընդգրկում է ուկրաինական ճարտարապետության բոլոր գծերը։ Հին քաղաքում են գտնվում նաև բազմաթիվ մշակութային հուշարձաններ, որոնց պահպանության գործը վստահված է Ուկրաինայի Հանրապետության տարածաշրջանային շինարարության և մշակույթի նախարարություններին[3]։ Հուշարձանների վերակառուցումները, բիզնես կենտրոնների հիմնումը, նոր շենքերի ավելացումը տարեց տարի փոխում է կենտրոնի պատմական տեսքը[4]։ Հենց այս հանգամանքների արդյունքում էլ ՅՈւՆԵՍԿՕ-ն մտավախություն է հայտնել, որ Լվովի հին քաղաքը կարող է դուրս գալ Համաշխարհային ժառանգության ցանկից[5]։
Լվովի նոր գլխավոր պլանի համաձայն, քաղաքի պատմական մասի տրանսպորտային հասանելիությունը, հատկապես Սրեդմեստում, պետք է սահմանափակվի[6]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ L’viv — the Ensemble of the Historic Centre, UNESCO — World Heritage.
- ↑ «Львів у UNESCO, www.lviv.ua». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Десятилетний юбилей 752-летнего Львова». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Хроніки пластикового міста». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ Zaxid.net. «Новини: останні новини сьогодні на порталі ZAXID.NET». ZAXID.NET. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ У новому Генплані Львова в’їзд транспорту до центру міста буде обмеженим(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- (Ուկրաիներեն) Description at the website of the Institute of History of the NANU
- Mayor of Lviv Sadovy wants the sanctuary to be discontinued (ZIK May 17, 2010)
- The city council is unaware of the sanctuary (ZIK February 1, 2011)
- Illustrated map of the city Արխիվացված 2020-07-18 Wayback Machine
- Description of the World Heritage site