Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան երաժշտական դպրոց

դպրոց Լվովում

Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական գիշերօթիկ դպրոց, հանրակրթական ուսումնական հաստատություն Լվովում (Ուկրաինա), որտեղ ուսանողները ստանում են երաժշտական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Դպրոցը կրում է ուկրաինացի օպերային երգչուհի (սոպրանո) և մանկավարժ Սալոմեա Կրուշելնիցկայայի անունը։

Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան երաժշտական դպրոց
ուկրաիներեն՝ Львівська середня спеціалізована музична школа-інтернат імені Соломії Крушельницької.
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգիշերօթիկ դպրոց և մանկական երաժշտական ​​դպրոց
Հիմնադրված է1939
Անվանված էՍալոմե Կրուշելնիցկա
Աշակերտներ411
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԼվով
Կայքsolomiya-sk.lviv.ua

Պատմություն խմբագրել

Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական գիշերօթիկ դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին Լվովում՝ ուկրաինացի կոմպոզիտոր և դաշնակահար Վասիլի Բարվինսկու նախաձեռնությամբ[1]։ Մինչ այդ այն հայտնի է եղել որպես կայսրուհի Ելիզավետայի գիմնազիա, որը հիմնադրվել է 18-րդ դարում[2][3]։ 1944 թվականից մինչև 1959 թվականը այն կոչվել է երաժիշտ ուսանողների միջնակարգ դպրոց, 1959 թվականին վերակազմավորվել է որպես մասնագիտացված երաժշտական գիշերօթիկ դպրոց[1]։ 1963 թվականին դպրոցը կոչվել է Սալոմեա Կրուշելնիցկայայի անունով[1]։

Դպրոցի տնօրեններ խմբագրել

  • Գալինա Լևիցկայա - դպրոցի առաջին տնօրեն[1],
  • 1972-1997 - Վլադիմիր Անտոնով[1],
  • 1997-2004 - Բ. Մարտինովսկի,
  • 2004-2009 - Դ. Կոմոնկո;
  • 2009 թվականից՝ Լև Միրոնովիչ Զակոպեց[1]։

Կրթություն խմբագրել

Դպրոցում գործում է յոթ երաժշտական բաժանմունք, որտեղ ուսուցանվում է ավելի քան 20 երաժշտական մասնագիտություններ[4]։ Վերապատրաստման ծրագիրը ներառում է հանրակրթական, երաժշտական-տեսական և հատուկ դասընթացներ։ Ուսանողները սովորում են այնպիսի երաժշտական առարկաներ, ինչպիսիք են սոլֆեջիոն, երաժշտության տեսությունը, հարմոնիան, երաժշտական գրականությունը և այլն[4]։ Դպրոցում ուսուցումն իրականացվում է ուկրաիներենով[5]։ Ուսումնական ծրագրում ընդգրկված է նաև օտար լեզուների պրոֆիլավորում՝ անգլերեն, Ֆրանսերեն, գերմաներեն[4]։ Դպրոցն ունի լրացուցիչ ռեսուրսներ՝ երկու համերգասրահ, Սալոմե Կրուշելնիցկայայի թանգարան, գրադարան՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի և երաժշտական գրականության հարուստ հավաքածուով[1]։ Դպրոցում դասավանդման ոճի և երեխաների զարգացման մեջ երաժշտության կարևորության ուսումնասիրության գործում առաջատար դերը պատկանում է 2009 թվականից դպրոցի տնօրեն Լև Միրոնովիչ Զակոպցին[6]։ Դպրոցի աշակերտները հայտնի են ազգային և միջազգային երաժշտական մրցույթներում իրենց հաջողություններով[7]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Դարինա Բաշինսկայա[8] - ֆլեյտահար,
  • Էնգելինա Բուրյակովսկայա[9] - դաշնակահարուհի,
  • Ալյոնա Հավյուկ-Շերեմետ[10] - դաշնակահարուհի,
  • Եվա Ռաբչևսկայա[11] - ջութակահար,
  • Վասիլ Զացիխա[12] - ջութակահար,
  • Ուստիմ Զուկ[13] - ջութակահար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Львівська середня спеціалізована музична школа-інтернат ім. С. Крушельницької». www.akolada.org. ua. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  2. «Музыкальная школа Соломии Крушельницкой». Urban media archive (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
  3. Гавеля, Оксана Николаевна. реализация культурных цінностей и духовных надбань сучасної цивилизаций." Міжнародний вестник: Культурология. Филология. Музикознавство 2 (2014): 42-49.
  4. 4,0 4,1 4,2 «Львовская средняя специальная музыкальная школа-интернат имени С. Крушельницкой». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
  5. «ЛССМШІ ім. С. Крушельницької - Львовская область. ІСУО». lv.isuo.org. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  6. Zakopets, Lev (2019- 05-08). «УРОКИ МУЗЫКИ КАК ОСНОВНОЙ КОМПОНЕНТ РАЗВИТИЯ МУЗЫКАЛЬНОГО ВКУСА ДЕТЕЙ ВО ЛЬВОВСКОЙ СРЕДНЕЙ СПЕЦИАЛЬНОЙ МУЗЫКАЛЬНОЙ ОБРАЗОВАТЕЛЬНОЙ ШКОЛЕ ИМЕНИ С. КРУШЕЛЬНИЦКОГО». Педагогическое образование: теория и практика. 2 (26): 76–79. doi:10.32626/2309-9763.2019-26-2.76-79. ISSN 2309-9763.
  7. Ємець, Наталия Анатоліївна. теоретичне підгрунтя неоосхоластичної философії доби українського бароко." Міжнародний вестник: Культурологія. Филология. Музикознавство 2 (2014): 49-56.
  8. ImkaMusicCompetition (2019 թ․ մարտի 30). «Daryna Bachynska». IMKA CLASSICAL MUSIC & DANCE COMPETITION AND CONCERT SERIES (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  9. «Buriakovska Enhelina». UU Archive (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  10. «OLENA HAVIUK-SHEREMET – #StayHome International Piano Competition» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  11. «Eva Rabchevska | VERE MUSIC FUND» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  12. «Vasyl Zatsikha | VERE MUSIC FUND» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  13. «Ustym Zhuk – alto». Lviv National Philharmonic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.