«Լռության պայմանագիր» (անգլ.՝ «Silencing»), ամերիկա-կանադական մարտաֆիլմ-թրիլլեր, որը նկարահանվել է Ռոբին Պրոնտի կողմից Միքի Ռանումի սցենարով։ Գլխավոր դերերում նկարահանվել են Նիկոլայ Կոստեր-Վալդաուն և Աննաբել Ուոլիսը։

Լռության պայմանագիր
անգլ.՝ The Silencing
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր և հանցանք
Թվականհունիսի 16, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբին Պրոնտ
ԴերակատարներՆիկոլայ Կոստեր-Վալդաու, Անաբել Ուոլիս, Հիրո Ֆայնս Թիֆին, Զան ՄակՔլարնոն, Մելանի Սքրոֆանո և Դանիել Ռայան
ՕպերատորՄանուել Դակոսե
ՄոնտաժԱլեն Դեսովաժ
Նկարահանման վայրԳրեյթեր Սադբերի
Տևողություն93 րոպե

Ֆիլմը թողարկվել է DirecTV Cinema-ի միջոցով 2020 թվականի հուլիսի 16-ին, իսկ 2020 թվականի օգոստոսի 14-ին այն թողարկվել է Saban Films ընկերության VOD պլատֆորմներով։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է որսորդի և ոստիկանության շերիֆի մասին, որոնք հետևում են մարդասպանին, որը կարող է առևանգած լինել որսորդի դստերը շատ տարիներ առաջ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլայ Կոստեր-Վալդաու Ռեյբերն Սվոնսոն Ռեյբերն Սվոնսոն
Անաբել Վոլիս շերիֆ Ալիսա Գուստաֆսոն շերիֆ Ալիսա Գուստաֆսոն
Հիրո Ֆայնս Թիֆին Բրուքս Գուստաֆսոն Բրուքս Գուստաֆսոն
Զան Մաքքլառնոն Բլեքհոուք Բլեքհոուք
Մելանի Սքրոֆանո Դեբբի Դեբբի
Շոն Սմիթ բժիշկ Բուն բժիշկ Բուն

Արտադրություն խմբագրել

2018 թվականի մայիսին հայտարարվել է, որ Նիկոլայ Կոստեր-Վալդաուն միացել է ֆիլմի դերասանական կազմին, իսկ Անդերս Էնգստոմը ֆիլմ է բեմադրելու Միք Ռանումի սցենարով[1]։ 2019 թվականի փետրվարին Անաբել Վոլիսը միացել է ֆիլմի դերասանական կազմին, իսկ Ռոբին Փոյնթը փոխարինել է Էնգսթոմին[2]։ 2019 թվականի ապրիլին Հիրո Ֆայնս Թիֆինը միացել է ֆիլմի դերասանական կազմին[3]։ 2019 թվականի մայիսին ֆիլմի դերասանական կազմին միացել են Մելանի Սքրոֆանոն, Զան Մաքքլառնոնը և Շոն Սմիթը[4]։

Հիմնական նկարահանումներն անցկացվել են 2019 թվականի մայիսին Կանադայում[5][6]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան պետք է կայանար South by Southwest փառատոնում 2020 թվականի մարտին, սակայն փառատոնը չեղյալ է հայտարարվել COVID-19 համաճարակի պատճառով[7][8]։ Դրանից կարճ ժամանակ անց Saban Films-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքները[9]։ Այն թողարկվել Է ԱՄՆ-ում DirecTV Cinema-ի միջոցով 2020 թվականի հուլիսի 16-ին, իսկ 2020 թվականի օգոստոսի 14-ին թողարկվել է տեսանյութ հարցմամբ (Video on Demand)[10]: Կանադայում ֆիլմը թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 14-ին[11][12]։ Ֆիլմն արժանացել է քննադատների բացասական արձագանքներին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hipes, Patrick (2018 թ․ մայիսի 7). «Nikolaj Coster-Waldau To Star In Thriller 'The Silencing' – Cannes». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  2. Patrick Hipes (2019 թ․ փետրվարի 6). «Annabelle Wallis Joins Nikolaj Coster-Waldau In Thriller «The Silencing», Which Gets A New Director In Robin Pront — EFM». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  3. Amanda N'Duka (2019 թ․ ապրիլի 8). ««After» Star Hero Fiennes Tiffin Joins Nikolaj Coster-Waldau, Annabelle Wallis In «The Silencing»». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  4. Amanda N'Duka (2019 թ․ մայիսի 2). ««Wynonna Earp» Star Melanie Scrofano, Zahn McClarnon, Shaun Smyth Board «The Silencing»». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  5. Alex Ritman (2019 թ․ մայիսի 18). «Cannes First Look: Nikolaj Coster-Waldau in «The Silencing» (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  6. Cody Hamman (2019 թ․ մայիսի 3). «FOUR JOIN COSTER-WALDAU AND WALLIS IN THRILLER THE SILENCING». JoBlo.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  7. Dino Ray-Ramos (2020 թ․ հունվարի 15). «SXSW Sets Judd Apatow's «The King Of Staten Island» As Opening-Night Film, Unveils Features And Episodics Lineups». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  8. «City of Austin Cancels SXSW March Events». 2020 թ․ մարտի 6.
  9. Dino Day-Ramos (2020 թ․ ապրիլի 14). «Saban Films Acquires Nikolaj Coster-Waldau Crime Thriller «The Silencing»». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  10. «Summer Movie Preview 2020: «Hamilton», «Tenet», «Mulan» and More». 2020 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  11. «The Silencing». Mongrel Media. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  12. Piyush Chittora (2020 թ․ հուլիսի 10). «Nikolaj Coster-Waldau, Annabelle Wallis's The Silencing To Be Release On July 16 in US And August 14 in Canada». Moviespie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  13. The Silencing (2020) - Rotten Tomatoes