Լուսին (ֆիլմ, 1965)
«Լուսին» (ռուս.՝ «Луна»), խորհրդային գիտահանրամատչելի և գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պավել Կլուշանցևը։
Լուսին ռուս.՝ Луна́ | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1], գիտահանրամատչելի կինոնկար և կինոֆանտաստիկա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պավել Կլուշանցև[1] |
Պրոդյուսեր | Պավել Կլուշանցև[2] |
Սցենարի հեղինակ | Պավել Կլուշանցև |
Օպերատոր | Արկադի Կլիմով |
Երաժշտություն | Ալեքսանդր Չեռնով |
Պատմվածքի վայր | Լուսին |
Կինոընկերություն | Լենգիտֆիլմ |
Տևողություն | 51 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի առաջին՝ գիտահանրամատչելի մասում պատմվում է Լուսնի հետազոտման ոլորտում գիտնականների վերջին (1960-ականների կեսերին) ձեռքբերումների մասին։ Գիտնականները պատմում են Լուսնի ծովերի ծագման հիպոթեզների, լուսնային մակերևույթի ջերմաստիճանի և Լուսնի բնահողի ենթադրյալ հատկությունների մասին։
Ժապավենի երկրորդ մասը գիտաֆանտաստիկ է։ Լուսինը ցույց է տալիս, թե ինչպես է մոտ ապագայում լուսինը յուրացվելու մարդկանց կողմից՝ հիպոթետիկ առաջին լուսնային արշավանքից մինչև լուսնային քաղաքներ և լաբորատորիաներ։
Մրցնականեր խմբագրել
Ֆիլմն ստացել է Տրիեստ քաղաքի Ոսկե կնիք Ֆանտաստիկ ֆիլմերի IV միջազգային կինոփառատոնում (Իտալիա, 1966)[3]։
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Պավել Կլուշանցև
- Օպերատոր՝ Արկադի Կլիմով
- Նկարիչ՝ Յու. Շվեց
- Ռեժիսոր-մուլտիպլիկատոր՝ Գ. Երշով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Չեռնով
Ֆիլմում ներգրավված գիտնականներ խմբագրել
- Ն. Պ. Բարաբաշով - գիտական խորհրդատու
- Վ. Ա. Ֆեդորեց
- Ա. Վ. Մարկով
- Վ. Լ. Կոզլովա
- Մ. Ն. Մարկով
- Վ. Ս. Տրոիցկի
- Վ. Վ. Շարոնով - գիտական խորհրդատու
- Ն. Ն. Սիտինսկայա
- Ա. Վ. Պովալյաև -գիտական խորհրդատու
Գեղարվեստական առանձնահատկություն խմբագրել
Ֆիլմը նկարահանվել է Պավել Կլուշանցևի բնորոշ ոճով և սինթեզում է երկու ժանր՝ գիտահանրամատչելի կինո և գիտահանրամատչելի ֆանտազիա։
Ֆիլմի երկրորդ՝ ֆանտաստիկ մասում կիրառվել են մուլտիպլիկացիա և համակցված նկարահանումներ։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումեր խմբագրել
- «Լուսին» ֆիլմը «История Фэндома» կայքում
- «Լուսին» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում