Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում», Հովհաննես Թումանյանի քառյակներից[1], հեղինակն այն գրել է 1920 թվականին։

Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1920
ՎիքիդարանԼուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1920 թվականին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է «Թամարից ալբոմ» վերնագրով՝ 1924 թվականին Երևանի Նորք հանդեսի 4-րդ գրքի 63-րդ էջում, այնուհետև Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 546֊րդ էջում։ Քառյակը տպագրվում է Գ ինքնագրից։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է այս քառյակի նախնական տարբերակը` գրված «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն» քառյակի ինքնագրի հակառակ էջին, թվագրված՝ «Ն․23»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 525.