Լուսասեր բույսեր, հելիոֆիտներ, օպտիմալ պայմաններում բարձր լուսավորությամբ օժտված միջավայրում կենսագործող բույսեր։ Աճում են բաց տարածքներում, անտառային համակցությունների վերին հարկերում, չեն դիմանում երկարատև ստվերային պայմաններին։ Լուսասեր բույսերն ունեն անատոմիամորֆոլոգիական և ֆիզիոլոգիական մի շարք առանձնահատկություններ. տերևաթիթեղները հաստ են, ուժեղ ջղավորված, մեծ քանակությամբ հերձանցքներով, քիչ քլորոֆիլով։ Տերևի բջջում պարունակվում են 50-300 մանր քլորոպլաստներ, որոնց մակերևույթը տասնյակ անգամ մեծ է տերևի մակերևույթից։ Լուսասեր բույսերից են եզան լեզուն, ջրաշուշանը, խեժափիճին, ակացիան, եգիպտացորենը, շաքարեղեգը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 690