Լուսանկարչության թանգարան (Տալլին)

Լուսանկարչության թանգարան քաղաքային բանտի շենքում (էստ․՝ Raevangla fotomuuseum), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքային թանգարանի մասնաճյուղը։

Լուսանկարչության թանգարան
Տեսակլուսանկարչության թանգարան
Երկիր Էստոնիա
Մասն էՏալլինի քաղաքային թանգարան
Ղեկավարության նստավայրՏալլին, Էստոնիա
Հիմնադրվել է1980
Կայքlinnamuuseum.ee/fotomuuseum/

Գտնվում է Հին քաղաքում, Տալլինի ռատուշայի անմիջապես հետևում, 14-րդ դարի վերջի շենքում, որտեղ նախկինում գտնվել է քաղաքային բանտը։

Ցուցադրություն խմբագրել

 
Տալլինի լուսանկարչության թանգարանի պատկերանշանը

Թանգարանը կազմակերպում է ինչպես մշտական ցուցադրություն, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսներ։ Մշտական ցուցադրությունը ներկայացնում է Էստոնիայում 1840-1940 թվականներին լուսանկարչության պատմությունը։ Լուսանկարների հավաքածուներից բացի, այցելուները կարող են պատկերացում կազմել 20-րդ դարի լուսանկարչական սարքերի մասին։ Ժամանակավոր ցուցահանդեսներն անցկացվում են պատկերասրահներում՝ Լեեում (Lee), որը բացվել է Պեետեր Տոոմինգի նախաձեռնությամբ, Projektiruum-ում, Aastanäitus-ում, Salatrepp-ում։ Ժամանակավոր ցուցահանդեսներն արտացոլում են ինչպես ժամանակակից լուսանկարչական արվեստը, այնպես էլ 19-20-րդ դարերի լուսանկարիչների աշխատանքը[1][2]։

Թանգարանում անցկացվում են նաև անալոգային լուսանկարչության դասընթացներ երեխաների և մեծահասակների համար[3]։

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 1980 թվականի[1] հուլիսի 21-ին[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «О музее — Tallinna Linnamuuseum». linnamuuseum.ee. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  2. «Puhkus Eestis - Raevangla Fotomuuseum». m.puhkuseestis.ee. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  3. Haridus — Tallinna Linnamuuseum
  4. ERR (2020 թ․ հուլիսի 21). «Fotomuuseum tähistab 40. sünnipäeva». ERR (էստոներեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչության թանգարան (Տալլին)» հոդվածին։