Այս հոդվածը կենդանու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսան (այլ կիրառումներ)։
Լուսան
Լուսան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք Փոքր կատուներ
Ցեղ Լուսան
Լատիներեն անվանում
Lynx Kerr, 1792
Տեսակներ
Լուսանի արեալը
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180581
NCBI 13124

Լուսան (լատին․՝ Lynx), կաթնասունների դասի գիշատիչ կատվազգի, որն ավելի մոտիկ է կատուներին (Felis

Լուսանները տարածված են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան։ Լուսանն անհամեմատ խոշոր է, մարմնի երկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև 32) կգ։

Մարմին խմբագրել

Մարմինը կարճ է, ոտքերը երկար են և ուղիղ, թաթերը՝ լայն, կատվի մարմինը ձգված է, երկարուկ, ոտքերը կարճ են։ Լուսանն ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս։ Լուսանի պոչը կարճ է (20–31 սմ) և ասես հատած լինի, գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են։ Մատները միացած են մի ընդհանուր թաղանթով։ Լուսանի մորթին հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն է՝ միատարր կամ բծավոր։ Լուսանի շարժումները հաստատուն են, նա ոտքերը դնում է ուղիղ՝ շան նման, թաղանթավոր թաթերի շնորհիվ կարող է վազել նույնիսկ փուխր ձյան վրայով։

Հատկանիշներ խմբագրել

Այնուհանդերձ՝ լուսանը կատվազգի է, նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի։ Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել։ Նրա ավարն են դառնում մայրեհավերը, աքարներն ու եղնիկները։ Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ։ Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։

Բազմացում խմբագրել

Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն՝ ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում։ Լուսանն ապրում է 25 տարի։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ, օգտագործվում է միայն մորթին։

Նրա շարքին են պատկանում մի քանի միջին չափերի կատուներ։

Երբեմն Lynx տեսակին են վերագրվում նաև կարակալը (Caracal caracal) և մարմարե կատուն (Pardofelis marmorata)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 687