Լուսակայի ազգային թանգարան

Լուսակայի ազգային թանգարան (անգլ.՝ Lusaka National Museum), Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում՝ Անկախության պողոտայի վրա գտնվող թանգարան[1], որն ստեղծվել է ազգի պատմությունն ու մշակույթը արտացոլելու, կրթության ու զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով[2]։

Լուսակայի ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Զամբիա
ՏեղագրությունԼուսակա
ՎայրԼուսակա
Ղեկավարության նստավայրԼուսակա, Զամբիա
Հիմնադրվել է1996

Պատմություն խմբագրել

Թանգարանի շինարարությունն սկսվել է 1980-ական թվականներին, իսկ նրա բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1996 թվականի հոկտեմբեր ամսին[3]։ Սկզբնապես որոշված է եղել հիմնական ուշադրությունը նվիրել Զամբիայի անկախության համար մղված պայքարի արտացոլմանը[4], սակայն ժամանակի ընթացքում թեմատիկան ընդլայնվել է՝ ներառելով նաև ազգային արվեստի, մշակույթի պատմությունը[5]։

Ցուցասրահներ խմբագրել

Թանգարանի հավաքածուների զգալի մասը պահպանվում է համապատասխան պայմաններ ունեցող պահասենյակներում, իսկ առաջին և երկրորդ հարկերում գործում են մեկական ցուցասրահ՝ իրենց մշտական ցուցադրություններով։ Ներքևի ցուցասրահում ներկայացված են զամբիացի ժամանակակից արվեստագետների նկարչական աշխատանքներ ու քանդակներ, որոնցում պատկերված է ժողովրդի կենսակերպը[6]։ Վերին սրահի ցուցանմուշները պատմում են Զամբիայի պատմության կարևոր դրվագների մասին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երկրորդ հարկում գործում է նաև գեղեցիկ նկարազարդված մանկական անկյուն՝ խաղասենյակով, խաղալիքներով ու սենյակային ատրակցիոններով հագեցած։ Թանգարանն ունի նաև ոչ մեծ գրադարան, հանդիսությունների ու նիստերի դահլիճ, թերթերի կրպակ, թողարկում է ուսումնական հանրամատչելի նյութեր։ Դպրոցականների համար պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական նյութերով հագեցած, հետաքրքիր զրույցներ, դասախոսություններ, բանավեճեր[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. VVAA (en inglés); Zambia Country Study Guide, p. 174. Ed. Int'l Business Publications (2007). ISBN 978-1433060014.
  2. VVAA (en inglés); Zambia: Poverty Reduction Strategy Paper, p 176. Ed. Fondo Monetario Internacional (2007).
  3. Francis Lungu (2018-09-28). «Lusaka National Museum unmasked» (անգլերեն). Zambia Daily Mail Limited. Վերցված է 2020-07-30-ին.
  4. Executive Secretary (2015-02-07). «About Lusaka Museum» (անգլերեն). National Museums Board Zambia. Վերցված է 2020-07-29-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  5. «About Lusaka Museum». 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  6. «Lusaka National Museum» (անգլերեն). Ministry of Lands and Natural Resources. Վերցված է 2020-07-30-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  7. Yvonne Ruwe Mulala (2009-10-29). «Children and Culture: A Case Study of 'Re-living Folklore of Zambian Communities Through Storytelling'» (PDF) (անգլերեն). Chief Albert Luthuli Museum. Վերցված է 2020-08-01-ին. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.«Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսակայի ազգային թանգարան» հոդվածին։