«Լուչ» կինոթատրոն (անգլ.՝ Кинотеатр «Луч»), Տագանրոգի ամենահին կինոթատրոններից մեկը։

Լուչ կինոթատրոն
Տեսակկինոթատրոն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Առաջին հիշատակում1910
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

«Լուչ» կինոթատրոնը բացվել է 1910 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Պյոտր Լադոխինի կողմից։ Այն գտնվում է Պետրոսի փողոցում՝ Իտալական նրբանցքի անկյունաշին շենքում[1]։ Կինոթատրոնի սրահը նախատեսված էր 1000 հանդիսականի համար[2]։

Խորհրդային տարիներին՝ 1920 թվականին կինոթատրոնը վերանվանում են «Առաջին պետական կինոթատրոն», 1929 թվականին՝ «Տեմպ», իսկ հետո՝ 1951 թվականին՝ «Կոմսոմոլեց»[2]։

1985-ից 1988 թվականներին «Կոմսոմոլեց» կինոթատրոնը վերակառուցվել է[3]։ Վերակառուցումից հետո անդրանիկ ցուցադրումը տեղի է ունեցել 1988 թվականի ապրիլի 1-ին՝ «Դանիիլ՝ Գալիցկի իշխան»[3] ֆիլմով։

1994 թվականին՝ քիչ այցելուների և այլ կոմերցիոն պատճառներով[2] հարց դրվեց փակել կինոթատրոնը։ Այդպիսով «Կոմսոմոլեց» կինոթատրոնը փակվեց՝ մի քանի սեփականատերեր փոխելով[3]։

Արդեն «Լուչ» անվանումով կինոթատրոնը վերաբացվեց 2011 թվականի մայիսի 25-ին։ Վերանորոգված սրահը (մեծ սրահը 192 նստատեղ, փոքրը՝ 78) զինված էր նոր սարքավորումներով, կային ժամանակակից օդափոխիչ հարմարանքներ, լայնաֆորմատ էկրան՝ 2D և 3D ֆիլմեր ցուցադրելու համար։

Կինոթատրոնը փակվել է 2016 թվականին[4][5]։

Կինոթատրոնի անվանումներ խմբագրել

  • 1910-1920՝ «Լուչ» կինոթատրոն
  • 1920-1929՝ «Առաջին պետական կինոթատրոն»
  • 1929-1951՝ «Տեմպ» կինոթատրոն
  • 1951-2010՝ «Կոմսոմոլեց» կինոթատրոն
  • 2011-2016՝ «Լուչ» կինոթատրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гаврюшкин О.П. Кинотеатры дореволюционного Таганрога // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 388. — ISBN 978-5-88040-064-5.
  2. 2,0 2,1 2,2 Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
  3. 3,0 3,1 3,2 Киричек М.С. Кинотеатры советского периода // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 389. — ISBN 978-5-88040-064-5.
  4. «Кинотеатр Луч (Кинотеатр закрыт) (кинотеатр закрыт) в Таганроге – расписание сеансов, цены на билеты, афиша на сегодня, адрес» (ռուսերեն). taganrog.kinoafisha.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Wall». vk.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել