Լուկաս Մաի

գերմանացի ֆուտբոլիստ

Լարս Լուկաս Մաի (գերմ.՝ Lars Lukas Mai, մարտի 31, 2000(2000-03-31)[1], Դրեզդեն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Լարս Լուկաս Մաի
Lars Lukas Mai
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lars Lukas Mai
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 2000(2000-03-31)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Դրեզդեն, Գերմանիա
Հասակ 189 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 33
Պատանեկան կարիերա
ԳերմանիաԴինամո Դրեզդեն
2014-2018 Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն II 40 (3)
2018-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն 2 (0)
Ազգային հավաքական
2015 Գերմանիա Գերմանիա Մ15 2 (0)
2015-2016 Գերմանիա Գերմանիա Մ16 6 (1)
2016-2017 Գերմանիա Գերմանիա Մ17 19 (1)
2018 Գերմանիա Գերմանիա Մ18 1 (0)
2019-ներկա Գերմանիա Գերմանիա Մ19 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 10-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բավարիա Մյունխեն խմբագրել

Մաին Բավարիա Մյունխենի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի ապրիլի 21-ին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հանովերի դեմ խաղում[4][5] և դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Բավարիայի կազմում[6]։ Ապրիլի 27-ին Մաին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ նախատեսված մինչև 2021 թվականը[7][8][9]։ 2017-18 մրցաշրջանում Մաին անցկացրեց 2 հանդիպում ակումբի առաջին թիմի կազմում[10]։

2019 թվականի հոկտեմբերի 18-ին Մաին երկարաձգեց իր պայմանագիրը Բավարիա Մյունխենի հետ մինչև 2022 թվականը[11][12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մաին ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[14]՝ անցկացնելով 5 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։ Գերմանիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[15][16]։ Հոկտեմբերին Մաին մասնակցեց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[17][18]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում[19], իսկ Գերմանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Բրազիլիային[20][21]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ[22]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա Մյունխեն II 2017–18 Ռեգիոնալլիգա 1 0 1 0
2018–19 27 2 2 1 29 3
2019–20 3. Լիգա 12 1 12 1
Ընդհանուր 40 3 0 0 0 0 2 1 42 4
Բավարիա Մյունխեն 2017–18 Բունդեսլիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 42 3 0 0 0 0 2 1 44 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - L. Mai - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  3. «Lukas Mai: Who is Bayern Munich's up-and-coming centre-back?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Hannover 96 - Bayern Munich, Apr 21, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  5. «Bayern Munich's Thomas Müller and Robert Lewandowski fire warning to Real Madrid in Hannover win | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  6. «Bayern hand Bundesliga debut to Lars Lukas Mai». 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  7. «Bayern Munich teen Lars Lukas Mai agrees professional contract | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  8. «Lars Lukas Mai signs contract until 2021». Bavarian Football Works. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  9. Redaktion (2018 թ․ ապրիլի 27). «Pro terms for youngster Lars Lukas Mai - The 2018 German Champions». The 2018 German Champions (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  10. «Lukas Mai | Football Stats | B.Munich | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «FC Bayern extend Lars Lukas Mai's contract to 2022». FC Bayern Munich (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Teenage defender Mai renews Bayern Munich contract until 2022». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. AndreasBorst (2019 թ․ հոկտեմբերի 18). «BREAKING: Lars Lukas Mai and Bayern Munich agree on contract extension!». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Germany – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Spain U17 - Germany U17, May 16, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  16. UEFA.com. «Under-17 - Spain-Germany». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Jann-Fiete Arp leads Germany U-17 World Cup squad | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «FIFA U-17 World Cup 2017: Germany confirm 21-man squad for showpiece event in India». 2017 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  19. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - {team_hint} - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Germany U17 - Brazil U17, Oct 22, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  21. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - Germany-Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  22. «Lukas Mai». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Մաի» հոդվածին։