Լուլա Ալի Իսմայիլ

ջիբութիցի ռեժիսոր, սցենարիստ

Լուլա Ալի Իսմայիլ (Lula Ali Ismail, 1978, Ջիբութի, Ջիբութի և Ջիբութի), ջիբութիցի ռեժիսոր, սցենարիստ։ Ապրում և ստեղծագործում է Կանադայում։ Ջիբութիից առաջին կին պրոդյուսերն է, ինչի համար նրան անվանում են «Ջիբութիի կինոյի առաջին տիկին»[1]։

Լուլա Ալի Իսմայիլ
անգլ.՝ Lula Ali Ismail
Ծնվել է1978
ԾննդավայրՋիբութի, Ջիբութի կամ Ջիբութի
Քաղաքացիություն Ջիբութի և  Կանադա
Մասնագիտությունկինեմատոգրաֆ, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ալի Իսմայիլը ծնվել է 1978 թվականին Ջիբութիի իսսա կլանից սերող ընտանիքում[2]։ 1992 թվականից հաստատվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ որպես աղքատ և քաղաքականապես անկայուն աֆրիկյան երկրից հեռացած ներգաղթյալների ալիքի մի մաս։ Ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն է։ Ուսումնասիրել է գրասենյակային տեխնիկա, սակայն հետաքրքրություն է ցուցաբերել դերասանական և կինոյի աշխարհում, և այդ թեմատիկայով դասընթացներ է անցել։ Սկզբում Քվեբեկում մի քանի հեռուստատեսային շարքերում փոքրիկ դերեր է խաղացել, այնուհետև ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կինեմատոգրաֆիայի բնագավառում։

Գործունեություն խմբագրել

2012 թվականին Ալի Իսմայիլը ստեղծել է իր կարճամետրաժ "Laan" (Ընկերներ)[3] օպերա պրիման (27 րոպե)[2], որը պատմում է երեք երիտասարդ կանանց՝ Սուադի, Ուբահի և Այանեի մասին, որոնք Qat են ծամում և[2][4] սեր փնտրում։ Ալի Իսմայիլն այս ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը նկարագրում է նրա երկրի առօրյան։ Սա Ջիբութիում կին ռեժիսորի կողմից նկարահանված առաջին ֆիլմն է։ Ալի Իսմայիլը պատմում է, որ ֆիլմի համար անհրաժեշտ միջոցներ հավաքել է ընտանիքի և ընկերների օգնությամբ։ Երբ Ալի Իսմայիլը ժամանեց Ջիբութի, նա աջակցության համար դիմեց Մշակույթի նախարարությանը, սակայն կառավարությունը նման ծրագրերի համար բյուջե չուներ, բայց Ալի Իսմայիլն իրականացրեց այդ նախագիծը՝ դրանով իսկ երկրում ստեղծելով կինոարտադրության անկյունաքար։ Ֆիլմը ցուցադրվել է Աֆրիկայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր փառատոներում և ընդունվել է քննադատների կողմից[5]։

2014 թվականին Ալի Իսմայիլը նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Dhalinyaro» (Երիտասարդություն)։ Ֆիլմը ներկայացնում է տարբեր սոցիալ-տնտեսական ծագում ունեցող երեք երիտասարդ կանանց։ Ֆիլմի նկարահանմանն աջակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, այն համատեղ արտադրվել է Կանադայի, Սոմալիի, Ֆրանսիայի և Ջիբութիի հետ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականին Ջիբութիում, որին մասնակցել են երկրի Կրթության, Հաղորդակցության և Մշակույթի նախարարները[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Laan (2012)
  • Dhalinyaro (2014)

Ծանոթագրություններ խմբագրել