Լուի Նապոլեոն Բոնապարտ, հայտնի է նաև որպես Նապոլեոն VI[5] (հունվարի 23, 1914(1914-01-23)[1][2][3], Բրյուսել, Բելգիա - մայիսի 3, 1997(1997-05-03)[2][3], Genolier), ֆրանսիայի տիտղոսակիր կայսր 1926-1997 թվականներին։

Լուի Նապոլեոն VI
ֆր.՝ Louis Napoléon
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1914(1914-01-23)[1][2][3]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Մահացել էմայիսի 3, 1997(1997-05-03)[2][3] (83 տարեկան)
Մահվան վայրGenolier
ԳերեզմանChapelle Impériale
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինAlix, Princess Napoléon?
Ծնողներհայր՝ Վիկտոր Նապոլեոն Բոնապարտ, մայր՝ Կլեմենտինա Բելգիացի
Պարգևներ և
մրցանակներ
Ռազմական խաչ 1939—1945 թթ. Դիմադրության շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներPrinces Charles Bonaparte?, Princess Catherine Napoléon?[4], Princess Laure Napoléon?[4] և Prince Jérôme Napoléon?[4]
 Louis, Prince Napoléon Վիքիպահեստում

Կյանքը մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմը խմբագրել

Լուին ծնվել է Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Նա եղել է Նապոլեոն V և նրա կնոջ՝ բելգիական արքայադուստր Կլեմենտինի որդին։ Կլեմենտինան Բելգիայի արքա Լեոպոլդ II-ի աղջիկն էր։ Լեոպոլդ II-ի մայրը՝ արքայադուստր Լուիզա–Մարիա Օռլեանցին, եղել է ֆրանսիայի արքա Լուի Ֆիլիպ I-ի ավագ դուստրը։

Մանկության տարիներին արքայազն Լուին որոշ ժամանակ անցկացրել է Անգլիայում, որտեղ նա գտնվում էր Նապոլեոն III-ի այրի կնոջ՝ Եվգենիա կայսրուհու հետ։ Նա կրթություն է ստացել Բելգիայի Լյովեն և Շվեյցարիայի Լոսեն քաղաքներում։ 1926 թվականին մայիսի 3–ին, երբ մահանում է նրա հայրը, 12 տարեկան արքայազն Լուին դառնում է ֆրանսիացիների տիտղոսակիր կայսրը։ Նրա մայրը Լուիի արքայական խնամակալն էր՝ մինչև նրա չափահաս դառնալը։

Երկրորդ Համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ Համաշխարհային պատերազմին զուգընթաց Նապոլեոն VI գրում է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադյեին ֆրանսիական բանակում ծառայելու ցանկության մասին։ Նրա առաջարկը մերժվում է, և այդ պատճառով նա վերցնում է Լուի Բլանշար մականունը և միանում է ֆրանսիական օտարերկրյա լեգիոնին, որը մինչև 1941 թվականի զորացրումը գտնվում էր Հյուսիսային Աֆրիկայում։ Ապա միանում է ֆրանսիական դիմադրությանը և ձերբակալվում է։ Ձերբակալումից հետո նա որոշ ժամանակ անցկացնում է տարբեր բանտերում։ Իր ազատումից հետո միանում է ֆրանսիական դիմադրողական խմբին։ 1944 թվականի օգոստոսի 28-ին արքայազն Լուին հրաշքով մազապուրծ է լինում մահից, ծանր վիրավորվում է, երբ վթարում հայտնվում է իրենց բեռնատարը, որում գտնվում էին 7 մարդ։ Նապոլեոնը ողջ է մնում, իսկ մնացածը մահանում են։ Առողջանալուց հետո նա միանում է ալպիական դիվիզիային և հետագայում պարգևատրվում է քաջության համար։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Պատերազմից հետո Նապոլեոնը ապրում է Շվեյցարիայում և մինչև 1950 թվականը ապօրինի ձևով` Ֆրանսիայում։ 1950 թվականին բոլոր արքայական և կայսերական ընտանիքների անդամների աքսորի մասին օրենքը չեղյալ է համարվում, և Լուին իր ընտանիքի հետ օրինավոր կերպով տեղափոխվում է Փարիզ։ Տիտղոսակիր կայսր Նապոլեոն VI-ը դառնում է հաջողակ բիզնեսմեն և ֆինանսական գործունեություն է ունենում Աֆրիկայում։ 1951 թվականին Գերմանական և Պրուսական թագավորությունների թագաժառանգի՝ գերմանական կայսր Վիլհելմի հուղարկավորությանը նա ուղարկում է 'N' նշանով (Նապոլեոն) հուշապսակ։ Դա որակավորվել է այքայականների կողմից որպես հեգնական ժեստ, հաշվի առնելով այն փաստը, որ գերմանական Հոհենցոլերնների տոհմը հաղթել էր Ֆրանս–Պրուսական պատերազմի ժամանակ 1870 թվականին, ինչն էլ հանգեցրել էր Լուի Նապոլեոնի արքայատոհմի տապալմանը։

Մահ խմբագրել

Լուի Նապոլեոն VI-ը մահացել է 1997 թվականի մայիսի 3–ին նույն այն օրը, երբ և մահացել էր նրա հայրը (1926 թվականի մայիսի 3–ին), Շվեյցարիայում իր տանը, ութսուներեք տարեկանում։ 1997 թվականի մայիսի 14-ին նրա մարմինը ամփոփվել է Սեն–Լուի դը Ինվալիդ եկեղեցում բազմաթիվ քաղաքացիների, ռազմական և արքայական ընտանիքների ներկայությամբ։ Արքայազն Նապոլեոնը թաղվել է Այաչչո քաղաքի Կայսերական մատուռում։

Իր կտակում նա արքայական գահը հանձնել է թոռանը՝ Ժան Կրիստոֆին, իսկ վերջինս էլ կտակել է իր ավագ որդուն՝ արքայազն Շառլ Նապոլեոնին[6]։

Ընտանիք խմբագրել

Լուին ամուսնացել է Ալիքս դե Ֆորեստայի հետ (ծնվել է 1926 թվականին, ապրիլի 4) 1949 թվականին օգոստոսի 16-ին Լիներե Բուտոնում։ Նրանք ունեցել են 4 երեխա[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. Parfois considéré comme « Napoléon VII », selon que l'on intègre ou non Napoléon (Jérôme) (1822-1891) comme « Napoléon V »
  6. Battle rages for the Napoleonic succession
  7. Nicolas Enache. La Descendance de Marie-Thérèse de Habsbourg, Reine de Hongrie et de Bohême. Paris, 1999. 2-908003-04-X pp. 200, 210

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Նապոլեոն VI» հոդվածին։