Լուի Ժակ Բրենյե (ֆր.՝ Louis Jacques Bresnier, ապրիլի 11, 1814(1814-04-11)[1], Մոնտարժի - հունիսի 21, 1869(1869-06-21)[1], Ալժիր, Ֆրանսիա), ֆրանսիացի արևելագետ։

Լուի Ժակ Բրենյե
ֆր.՝ Louis Jacques Bresnier
Ծնվել էապրիլի 11, 1814(1814-04-11)[1]
ԾննդավայրՄոնտարժի
Մահացել էհունիսի 21, 1869(1869-06-21)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԱլժիր, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և Աֆղանստան
Մասնագիտությունարևելագետ

Կյանք խմբագրել

Լուի Ժակ Բրենյեն ծնվել է 1814 թվականի ապրիլի 11-ին Լուարայի դեպարտամենտի Մոնտարժի քաղաքում։

Ինքնուս ձեռնամուխ է եղել արևելյան լեզուների ուսումնասիրմանը և կարճ ժամանակամիջոցում այնպիսի հաջողություններ է ունեցել, որ կարողացել է մասնակցել Մարսելի, Անտուան Իսահակ Սիլվեստր դե Սասիի և այլոց դասախոսություններին, և այդ կերպ հիմնովին ուսումնասիրել է արաբերեն լեզուն ու գրականությունը[2]։

Երբ ֆրանսիական կառավարությունը որոշեց Ալժիրում հիմնել արաբերենի ամբիոն, նա 1836 թվականին հրավիրեց Բրենյե, որտեղ դարձավ լավագույն մանկավարժներից մեկը։

Լուի Ժակ Բրենյեն մահացել է 1869 թվականի հունիսի 21-ին, Ալժիրում։

Ընտրված մատենագիտություն խմբագրել

  • «Cours pratique et théorique de la langue arabe» (Ալժիր 1855 թվական )
  • «Anthologie arabe élémentaire» (Ալժիր 1852 թվական)
  • «Chrestomathie arabe» (Ալժիր 1856 թվական)
  • «Principes de la langue arabe» (Ալժիր 1867 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Бренье, Луи-Жак». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)