Լուիս Ավալոս (սեպտեմբերի 2, 1946(1946-09-02)[1][2], Հավանա, Կուբա - հունվարի 22, 2014(2014-01-22)[1][2], ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի դերասան և ռեժիսոր։

Լուիս Ավալոս
Ծնվել էսեպտեմբերի 2, 1946(1946-09-02)[1][2]
ԾննդավայրՀավանա, Կուբա
Մահացել էհունվարի 22, 2014(2014-01-22)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն Կուբա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Լուիս Ավալոսը հայտնի է դարձել «Էլեկտրական ընկերություն» (1972-1977 թվականներ)[3], «Զվարճալի պատմություններ գողացված իրերի մասին» (1979 թվական), E/R (1984—1985 թվականներ)[4], «Սիմուլիանտը» (2005 թվական) և «Ջունգլիից ջունգլի» (1997 թվական) Ֆիլմերում խաղացած իր դերերով[5]։

1990 թվականին Լուիս Ավալոսը նկարվել է Always Roses կարճամետրաժ ֆիլմում։

2000 թվականին Լուիս Ավալոսը Լոս Անջելեսում հիմնադրել է թատերական համալսարան անգլ.՝ Americas Theatre Arts Foundation[4]:

Լուիս Ավալոսը մահացել է 2014 թվականի հունվարի 22-ին սրտի կաթվածից[4][6]։

Պարգևներ և անվանակարգում խմբագրել

  • 1996 թվական, NCLR Bravo Awards, նոմինացիա Latino Laugh Festival ֆեստիվալում լավագույն դերի համար։
  • 2002 թվական, ALMA Awards, նոմինացիա Resurrection Blvd հեռուստասերիալում լավագւույն երկրորդական դերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. Zachary Stieber. (2014 թ․ հունվարի 23). «Luis Avalos Dies: Famous Cuban Actor, Known for 'The Electric Company,' Dead at 67» (անգլերեն). Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 Mike Barnes. (1/24/2014). «'Electric Company' Actor Luis Avalos Dies at 67» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  5. «Luis Ávalos muere a los 67 años de edad» (իսպաներեն). www.laopinion.com. Jan, 22, 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  6. Armando Tinoco. (Jan 22 2014). «Luis Ávalos Dies: 'The Electric Company' Cuban Actor Dead At 67» (անգլերեն). www.latintimes.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել