Լոնգո Լուիջի (իտալ.՝ Luigi Longo, մարտի 15, 1900(1900-03-15)[1][2][3][…], Ֆուբինե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հոկտեմբերի 16, 1980(1980-10-16)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), իտալացի կոմունիստ քաղաքական գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ (1921

Լուիջի Լոնգո
Luigi Longo
 
Կուսակցություն՝ Իտալական կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 15, 1900(1900-03-15)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆուբինե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանի օր հոկտեմբերի 16, 1980(1980-10-16)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Թաղված Կամպո Վերանո[4]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ամուսին Տերեզա Նոչե
 
Պարգևներ
Բրոնզե աստղ Լենինի շքանշան Ազգային հերոսի շքանշան և Հարավսլավիայի Ազգային Հերոս

1926 թվականին Կոմինտերնի գործկոմում եղել է ԻԿԿ ներկայացուցիչը։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939 թթ.) եղել է ինտերնացիոնալ բրիգադների գլխավոր տեսուչը (Գալլո անվան տակ), Իսպանական Հանրապետության պարտությունից հետո անցել է Ֆրանսիա, որտեղ ներկալվել է (1941 թվականին ֆրանսիական իշխանությունները Լոնգոին հանձնել են Իտալիայի ֆաշիստական կառավարությանը)։

Մինչև ֆաշիստական ռեժիմի անկումը (1943 թ.) գտնվել է բանտում և աքսորում։ 1943-1945 թվականներին եղել է իտալիական պարտիզանական շարժման ղեկավարներից մեկը, գարիբալդիական բրիգադների գլխավոր հրամանատարը։ 1946 թվականին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, 1964 թվականին՝ գլխավոր քարտուղար, 1972 թվականին՝ ԻԿԿ նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Լոնգո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 657