Լուիկ Նոտտե
Լուիկ Նոտտե (ֆր.՝ Loïc Nottet, ապրիլի 10, 1996[1], Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա), բելգիացի երգիչ, ով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը բելգիական The Voice նախագծի երրորդ եթերաշրջանում։ Նա ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Rhythm Inside" (Ռիթմ ներսում) երգով[2]։ Եզրափակչում Լուիկը զբաղեցրեց 4-րդ տեղը 217 միավորով։
Լուիկ Նոտտե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Loïc Nottet |
Ծնվել է | ապրիլի 10, 1996[1] (28 տարեկան) Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա |
Երկիր | Բելգիա |
Ժանրեր | փոփ և ինդի փոփ |
Մասնագիտություն | երգիչ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music |
Կայք | loicnottet.com |
Loïc Nottet Վիքիպահեստում |
Կյանքը և կարիերան խմբագրել
17 տարեկանում Նոտտեն մասնակցեց բելգիական The Voice նախագծի երրորդ եթերաշրջանի լսումներին՝ կատարելով հայտնի երգչուհի Ռիհաննայի "Diamonds" երգը։ Նա միանգամից արժանացավ հեռուստադիտողի համակրանքին և տեղ գտավ Բ. Ջ. Սքոթի թիմում։ Հասնելով եզրափակիչ՝ նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայմանագիր ստորագրեց Sony Music Belgium-ի հետ[3]։
Մրցույթից հետո երգիչը հանդես եկավ ճանաչված երգչուհի Սիայի "Chandelier" երգի քավր տարբերակով, որն արժանացավ նաև երգչուհու ուշադրությանը։
2014 թվականի նոյեմբերի 3-ին բելգիական Radio Télévision Belge Francophone (RTBF) հեռարձակողը պաշտոնապես հայտարարեց, որ Բելգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնելու է Լուիկ Նոտտեն, իսկ 2015 թվականի մարտի 10-ին ներկայացրեց արդեն "Rhythm Inside" (Ռիթմ ներսում) երգը, որով էլ նա ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը 217 միավորով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20141103205713/http://www.rtbf.be/tv/emission/detail_the-voice-belgique/les-news/article_loic-nottet-representant-de-la-belgique-a-l-eurovision?id=8392881&emissionId=3873&mode=cache
- ↑ http://www.eurovision.tv/page/history/year/participant-profile/?song=32883
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիկ Նոտտե» հոդվածին։ |