Լուիզա Դանց

կանանց համակենտրոնացման ճամբարների վերակացու

Լուիզա Հելենա Էլիզաբեթ Դանց (գերմ.՝ Luise Helene Elisabeth Danz, դեկտեմբերի 11, 1917(1917-12-11), Վալդորֆ, Մայնինգեն, Landkreis Meiningen, Գերմանիա - հունիսի 21, 2009(2009-06-21)), կանանց համակենտրոնացման ճամբարների վերակացու։ Ցմահ ազատազրկման է դատապարտվել, սակայն ավելի ուշ բաց է թողնվել։

Լուիզա Դանց
գերմ.՝ Luise Danz
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1917(1917-12-11)
ԾննդավայրՎալդորֆ, Մայնինգեն, Landkreis Meiningen, Գերմանիա
Մահացել էհունիսի 21, 2009(2009-06-21) (91 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա
ՄասնագիտությունՆացիստական համակենտրոնացման ճամբարների կին վերակացու
 Luise Danz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուիզա Դանցը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 11-ին Գերմանիայի Վալդորֆ բնակավայրում։ Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է բրանդերբուրգյան հացի խանութում։ 1940 թվականին վերադարձել է ծնողների մոտ և սկսել է ծառայել փոստում։ 1943 թվականի հունվարի 24-ին աշխատանքի հրավեր է ստացել որպես վերակացու ՍՍ֊ի կանանց օժանդակ ստորաբաժանումներում։ Նա սկսել է աշխատել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում, ապա նրան տեղափոխել են Մայդանեկ։ Ավելի ուշ Դանցը ծառայել է Օսվենցիմում և Մալխովում։

Ձերբակալվածները հետագայում պատմում էին, որ դաժան վերաբերմունքի են արժանացել Դանցի կողմից։ Նա ծեծում էր նրանց, վերցնում էր ձմռան համար տրված հագուստը։ Մալխովում, որտեղ Դանցն ուներ ավագ վերակացուի պաշտոն, նա ձերբակալվածներին քաղցած էր պահում՝ չտալով ուտելիք երեք օր շարունակ։ 1945 թվականի ապրիլի 2-ին նա սպանել է անչափահաս աղջկա[1]։ Պատմաբան Ս․ Էրպելը Gefolge der SS: Aufseherinnen des Frauen-KZ Ravensbrück. Begleitband zur Ausstellung գրքում գրում է, որ «կանանց կտտանքները նրան բավականություն էին պատճառում»[2]։

Դանցը ձեբակալվել է 1945 թվականի հունիսի 1-ին Լյուտցով քաղաքում։ 1947 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 22-ը տևած Վերին ազգային տրիբունալի դատի ընթացքում նրան ցմահ ազատազրկել են[3][4]։ Ազատվել է 1956 թվականին առողջության խնդիրների պատճառով։ 1996 թվականին նրա դեմ մեղադրանք են ներկայացրել վերը նշված երեխայի սպանության համար, սակայն այդ մեղադրանքը հանել են այն բանի պատճառով, որ բժիշկներն ապացուցել են, որ Դանցի համար չափազանց ծանր կլինի կրկնակի ազատազրկումը։ Նա բնակվում է Գերմանիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kompisch, 2008, էջ 185
  2. Erpel, 2007, էջ 306
  3. «Auschwitz Trial». jewishvirtuallibrary.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Polen». uni-marburg.de (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Դանց» հոդվածին։