Լուդի Լին (չինարեն՝ 林路迪, անգլ.՝ Ludi Lin, ), 7ինական ծագմամբ կանաացի դերասան և մոդել։ 2017 թվականին մարմնավորել է Զաք Թեյլորին/ Սև ռենջերին «Հզոր ռենջերներ» ֆիմում[2] և ստորջրյա մարտիկ Մուրքին՝ 2018 թվականին նկարահանված «Ակվամեն» ֆիլմում[3]։

Լուդի Լին
Ծնվել է1984[1]
ԾննդավայրՖուչժոու, Չինաստան
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և մոդել

Անձնական կյանք խմբագրել

Լինը ծնվել է Չինաստանի Ֆուչզոու քաղաքում, սակայն հետագայում մեկնել է Ավստրալիա՝ ուսում ստանալու նպատակով, որտեղ էլ անցկացրել է իր երիտասարդության մեծ մասը։ Ավագ դպրոցի վերջին տարում Լինը արտագաղթել է Կանադա։ Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը, որտեղ սովորել է թատերական արվեստ։ Լինը Լոս Անջելեսում սովորել է նաև ֆիլմի և հեռուստատեսության դերասանություն։ Ներկայումս ապրում է Պեկինում։

Լինը հմուտ տիրապետում է մարտարվեստին։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Թայլանդում սովորել է Մուա Թայի, ինչպես նաև ջուջուցու և օլիմպիական ըմբշամարտ[4]։ Նա ազատ խոսում է չինարենի մանդարին բարբառով և կանտոներեն լեզվով[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2011 Ինքնակոչեր Գրանթ Կարճամետրաժ ֆիլմ
2012 Շենոնյան էնտրոպիա Հոլթ Կարճամետրաժ ֆիլմ
Միայնակներ Լոներ Կարճամետրաժ ֆիլմ
Դադար Ջեյք Կարճամետրաժ ֆիլմ
Տոնական պտույտ Քլեյթոն Հեռուստաֆիլմ
2014 Մարկո Պոլո Բեթբեյեր 1 էպիզոդ
Հրեշների որս Քամու հրեշների որսորդ
2017 Հզոր ռենջերներ Զաք Թեյլոր/ Սև ռենջեր
2018 Ակվամեն Մուրք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.modelmayhem.com/2349152
  2. «Power Rangers Movie Casts Its Black Ranger». IGN. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «'Aquaman': 'Power Rangers' Star Ludi Lin Joins Jason Momoa In DC Comics Pic». 2017 թ․ մայիսի 15.
  4. «Ludi Lin is The Black Ranger». Taekwondo Life Magazine. 3 (February 2017): 60. 2017 թ․ փետրվար. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Diversity in 'Power Rangers' reboot film brings new layers to well-known series». NBC News (անգլերեն). 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուդի Լին» հոդվածին։