Լորեն Պիրս Բուշ Լորեն (անգլ.՝ Lauren Pierce Bush Lauren, հունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դիզայներ[4]։ Լորենը «FEED Projects»-ի համահիմնադիրը, գլխավոր և ստեղծագործական տնօրենն է։

Լորեն Բուշ Լորեն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Քինկեյդ դպրպց
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և նորաձևության դիզայներ
ԱմուսինDavid Lauren?
Ծնողներհայր՝ Neil Bush?, մայր՝ Sharon Smith?
 Lauren Bush Վիքիպահեստում

Նա նախկին նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի թոռնուհին է և Ջորջ Ու. Բուշի՝ զարմուհին։

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Լորենը, ինչպես նրա եղբայրը՝ Էշլին և քույրը՝ Պիրսը, ավարտել է Տեխասի Հյուստոն քաղաքի միջնակարգ դպրոցը[5]։ Ապա նա սկսել է նորաձևություն և դիզայն ուսումնասիրել Պարսոնի դիզայնի դպրոցում և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի դպրոցում։ 2006 թվականին Լորենը ավարտել է Փրինսթոնի համալսարաը՝ «մարդաբանություն» մասնագիտության բակալավրի աստիճանով[6]։

Ունենալով 168 սմ հասակ՝ Լորենը սկսել է մոդել աշխատել։ Նա հայտնվել է «Vogue» և «Vanity Fair» ամսագրերի շապիկներին, նաև «Tommy Hilfiger» հագուստի գովազդում։ Բուշը նաև գովազդել է «Abercrombie & Fitch» ապրանքանիշը և աշխատել է դիզայներներ Գայ Մաթիոլոյի և Այզեկ Միզրախի հետ։ Լորենը հայտնվել է նաև հեռուստատեսությունում, խաղացել է «Ընկերներ» սերիալի մեկ սերիայում[7][8]։ Բացի այդ, զբաղվել է բարեգործությամբ և ուսանողական տարիներին եղել է բարի կամքի դեսպան Չադում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում[9][10]։

2007 թվականին Բուշը դարձել է «FEED Projects»-ի համահիմնադիր՝ Էլեն Գուստաֆսոնի հետ միասին[11]։ «FEED Projects»-ը պատրաստում է պայուսակներ, որի վաճառքի ողջ հասույթը փոխանցվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրին[12][13]։ FEED-ի պայուսակները պատրաստված են 100%-անոց օրգանական, էթիկապես ընդունելի նյութերից։ Ծրագիրն ուղղված է մեկ տարվա ընթացքում 1 աշակերտի ճաշով ապահովելուն։ Լորենը նաև ստեղծել է «FEED USA» ծրագիրը, որն ուղղված է ԱՄՆ-ում դպրոցականների սննդի առողջացմանը։

2008 թվականի սեպտեմբերի 11-ին Բուշը թողարկել է հագուստի իր գիծը՝ «Lauren Pierce» անվան տակ[14]։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 4-ից Լորենը ամուսնացած է Դևիդ Լորենի հետ, որի հետ մինչ իրենց ամուսնությունը հանդիպել է 7 տարի։ Ամուսիններն ունեն երկու որդի՝ Ջեյմս Ռիչարդ Լորենը[15] և Մաքս Ուոքեր Լորենը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. «First-Term Fashion - Fashion News». WWD Fashion. 2008 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Team FEED Արխիվացված 2011-08-29 Wayback Machine. Feedprojects.com (2002-07-22). Retrieved on 2011-10-06.
  6. LEADERS Interview with Lauren Bush, Co-Founder and Chief Executive Officer, FEED Projects. Leadersmag.com. Retrieved on 2011-10-06.
  7. Summer work experience, or internships, are all the rage, but there are as many quirks as perks, warns Bee Shaffer. Telegraph.co.uk. 9 August 2006
  8. Chang, Bee-Shyuan (2013 թ․ ապրիլի 24). «Lauren Bush Lauren Is Making a Name for Herself». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. World Food Program Names Lauren Bush Honorary Spokesperson For Global Hunger Campaign. waronhunger.org. 22 April 2004
  10. A Journey to Chad: Lauren Bush's Photojournal. Mtvu.com. Retrieved on 2011-10-06.
  11. GOOD Magazine | Goodmagazine – Model Citizen Արխիվացված 2008-12-02 Wayback Machine. Goodmagazine (2006-12-08). Retrieved on 2011-10-06.
  12. «Lauren Bush and Ellen Gustafson, Founders of FEED Projects». Inc. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «Feed Projects line of bags helps feed hungry kids». USA Today. 2011 թ․ հուլիսի 17. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  14. «Lauren Bush's Inaugural Designs». "W magazine. 2008 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  15. «Lauren Bush Lauren Welcomes First Child — See the Sweet Photo!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  16. «Lauren Bush Lauren Welcomes Son Max Two Days After Grandmother Barbara Bush's Death». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեն Բուշ Լորեն» հոդվածին։