Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց

Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1988 թվականին Գյումրիում, անգլիական կառավարության ֆոնդերի և անգլիացի քաղաքացիների նվիրատվությունների հաշվին, Սպիտակի երկրաշարժից հետո, որն ավերել էր Գյումրին։ Որպես շնորհակալության արտահայտություն, Հայաստանի կառավարությունը խաչքար է նվիրել անգլիական մի դպրոցին[1]։

Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1950
Անվանված էՋորջ Բայրոն
ՏնօրենԳրիգոր Հարությունյան
Աշակերտներ1000
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ՀասցեՀայաստան Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան
Կայքgyumri20.schoolsite.am

Պատմություն խմբագրել

 
Խաչքարը, որը նվեր է տրվել անգլիական դպրոցին, այժմ գտնվում է Հաքնալի այն եկեղեցու պատի վրա, ուր թաղված է Բայրոնը։

Դպրոցը կառուցվել է 1950 թվականին և կոչվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով։ 1988 թվականին տեղական ժամանակով ժամը 11:41-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ դպրոցի շենքը ավերվել է։ Փլատակների տակից դուրս են բերվել 44 աշակերտի և ուսուցիչների դիերը։

1990 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայից լրագրողներ ժամանեցին Գյումրի և այցելեցին դպրոց, որը գտնվում էր երկրաշարժից հետո ժամանակավոր տներում։ Հարցին, թե ինչպես կարող են օգնել, աշակերտները պատասխանել են իրենց համար նոր դպրոց կառուցելու խնդրանքով։ Այդ մասին իմացել են բրիտանական կառավարությունը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքը, Rolls-Royce ընկերությունը և այլ կազմակերպություններ։ Փետրվարի 19-ին նրանց հանգանակած միջոցներով շինության հիմքը դրվեց, իսկ արդեն նույն թվականի հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը Խորհրդային Միություն իր առաջին շրջագայության ժամանակ հանդիսավոր կերպով բացեց վերականգնված դպրոցը։ Ի երախտագիտություն բրիտանական կառավարությանն ու հասարակությանը, թիվ 20 դպրոցը կոչվել է բանաստեղծ Լորդ Բայրոնի անունով։

Աղբյուրներ խմբագրել

  1. Hucknall - the only two khatchkar town in Western Europe Արխիվացված 2008-10-06 Wayback Machine, Սուրբ Աստվածածին Հայաստանյայց եկեղեցու կայք, Տորոնտո, սեպտեմբերի 25, 2008