«Լորաքս» (անգլ.՝ Dr. Seuss’ The Lorax՝ «Դոկտոր Սյուզի Լորաքս»), 2012 թվականի ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ռեժիսոր՝ Քրիս Ռենո և Քայլ Բալդ։ Ստեղծվել է Դոկտոր Սյուզի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմն ստացել է 0+ սահմանափակում։

Լորաքս
անգլ.՝ The Lorax
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, հակաուտոպիական ֆիլմ, գրքերի էկրանավորում և ֆենթեզի կատակերգություն
ՀիմքԼորաքսը[1]
Թվականմարտի 23, 2012[2], հուլիսի 19, 2012[2], հոկտեմբերի 18, 2012[3][2] և փետրվարի 19, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Ռենո և Քայլ Բալդա
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի
Սցենարի հեղինակԹեոդոր Սուս Գեյսել
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժՔլեր Դոջսոն
ԿինոընկերությունIllumination Entertainment և Universal Studios
Տևողություն86 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ348 840 316 $[4]
Պաշտոնական կայքէջ
 The Lorax (film) Վիքիպահեստում

Դիպաշար խմբագրել

Ոչ հեռավոր ապագա։ Երկրի վրա չի մնացել ոչ մի կենդանի ծառ. նույնիսկ դրանք ստեղծված են պլաստիկից, սակայն ունեին արտասովոր հնարավորություններ՝ լույս են տալիս, երաժշտություն են հնչեցնում և այլն։ Տասներկու տարեկան Թեդը իր սիրելի աղջնակի՝ Օդրիի խնդրանքով փորձում էր գտնել գոնե մի իրական ծառ։ Տատիկի խորհրդով նա քաղաքից դուրս է գալիս, որպեսզի գտնի Նախոդկինսին (Once-ler), որը բնակվում է իր միայնակ տանը։ Նա պատմում է տղային, որ ինքն է մեղավոր ծառերի անհետացման մեջ, մի ժամանակ ամայի հարթավայրերի տեղում եղել էր հիանալի դաշտ, որտեղ աճում էին բազմաթիվ ծառեր, և ապրում էին բազմաթիվ կենդանիներ։ Երիտասարդ տարիներին այդտեղ եկավ Նախոդկինսը, որպեսզի հատի աճող ծառերը, տերևներն օգտագործի՝ ստեղծելու «Ամենապետքական» (Thneed) ունիվերսալ արտադրանք։

Կտրելով առաջինը՝ նա կանչում է անտառային ոգուն՝ Լորաքսին, որը մազոտ և մորուքավոր կենդանու տեսք ուներ, կամ նրան ինչպես անվանում է Նախոդկինսը՝ «փրչոտ մսագնդիկ»։ Նա սկզբում փորձում էր Նախոդկինսին կանգնեցնել ուժով, սակայն հետո նրանից միայն երդում է վերցնում, որ նա չի կտրի ծառերը, այլ ուղղակի կպոկի նրանց տերևները։ Սակայն հասակով հայտնի նրա հարազատներ «Բոլորիկպետքիկները», որոնք ժամանել էին «օգնելու» նրան, համոզում են սկսել կտրել ծառերը։ Նախոդկինսը հարստանում է, սակայն շուտով ամբողջ հովտում չի մնում ոչ մի ծառ։ Նրա հարազատները դրանից հետո հեռանում են նրանից այն պատճառով, որ շահույթ չուներ, իսկ Լորաքսը հեռանում է կենդանիների հովտից և ինքնուրույն թռչելով՝ քարերի վրա թողնում «Եթե միայն» փորագրությունը։

Այս պատմությունը Նախոդկինսը փոխանցել է Թեդին մի քանի օրվա ընթացքում։ Դրա մասին իմանում է Օ’Հերը՝ ընկերության սեփականատերը, որը շշերով մաքուր օդ էր թողարկում, որի համար շահավետ չէր ծառերի ի հայտ գալը, քանի որ բույսերն «անվճար» մաքրում էին օդը։ Նա սպառնում է Թեդին՝ փորձելով ստիպել նրան, որ չգնան քաղաքից, բայց Թեդը կրկին լսում է պատմությունը և Նախոդկինսից ստանում է վերջին կենդանի ծառի սերմը, որը կոչվում էր գետնասունկ ծառ։ Օ’Հերը փորձում է խանգարել տղային՝ ցանելու այն՝ ներգրավելով բնակչության աջակցությունը, որոնց պատմում է ծառերի վտանգների մասին, սակայն Թեդը կարողանում է նրանց իր կողմը գրավել։ Նա ցանում է սերմը քաղաքի կենտրոնում։ Շուտով ամբողջ հովիտը կրկին ծաղկում է, իսկ Նախոդկինսն առաջին անգամ երկար տարիների ընթացքում դուրս է գալիս տնից և տեսնում վերադարձած Լորաքսին, որը գովում էր նրան, որ նա վերջիվերջո ճանաչել է իր մեղավորությունը բնության առաջ, և ընկերները ծիծաղում են և գնում 9-րդ տուն։

Դերերի հնչյունավորում խմբագրել

Դերակատար Դեր
Դենի Դե Վիտո Լորաքս Լորաքս
Զաք Էֆրոն Թեդ Թեդ
Թեյլոր Սվիֆթ Օդրի Օդրի
Բեթի Ուայթ Նորմա տատիկ Նորմա տատիկ
Էդ Հելմս Նախոդկինս Նախոդկինս
Ռոբ Ռիգլ մագնատ Ալոիզ Օ’Հեր
Ջենի Սլեյթ Թեդի մայրը Թեդի մայրը
Բիլ Ֆարմեր երկրորդական կերպար

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորաքս» հոդվածին։